19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Վահրամ Բաղդասարյանը հիշեցրել է Փաշինյանին. Հրապարակ

Տեղեկություն ունենք, որ օրերս հանդիպել եք Նիկոլ Փաշինյանի հետ, ՀՀԿ ղեկավարության անունից փոխանցել, որ եթե իշխանությունը չի ցանկանում, որ ՀՀԿ-ն մասնակցի ընտրություններին, եւ նորեն սկսելու է ԱԱԾ-ոստիկանություն «բռնոցի-փակոցի» օպերացիաները ձեր թիմի նկատմամբ, դուք չեք ցանկանա մասնակցել ընտրություններին, ձեր թիմակիցներին դնել հարվածի տակ։ Եվ հիշեցրել եք Փաշինյանին, որ ձեր իշխանության ժամանակ դուք ընդդիմադիր կուսակցությունների համար ընտրությունների ժամանակ խոչընդոտ չեք ստեղծել ոչ մի ժամանակ՝ գումարած, որ դա նաեւ օրենքի պահանջն է՝ պատգամավորի թեկնածուներն անձեռնմխելի են։ Փաշինյանն ուշի-ուշով լսել է Ձեզ եւ հավաստիացրել, որ այս ընտրություններում «ասֆալտին փռել, պատին ծեփել» չի լինելու, ավելին՝ Ձեր ներկայությամբ խոսել է համապատասխան պաշտոնյաների հետ։ ՀՀԿ ֆրակցիայի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երկար լռեց, ժպտաց ու թե՝ «Լավ իդեա տվեցիք, որ հանդիպեմ Նիկոլ Փաշինյանին, անպայման այդ մասին կխոսեմ իր հետ»։ Հաճա՞խ եք հանդիպում։ «Իհարկե, հանդիպում ենք»։ Որտե՞ղ։ «Խորհրդարանում․ երեկ բյուջեի քննարկումն էր, այսօր էլ հարցուպատասխանի օր է:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ