20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արմատականներով գալիս ենք անկախ Հայաստան ստեղծելու, պատրաստվե՛ք. Ժիրայր Սեֆիլյան

ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցի նաև «Սասնա ծռեր» նորաստեղծ կուսակցությունը:

Կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սէֆիլյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց ցուցակի առաջին հորիզոնականում կլինի Վարուժան Ավետիսյանը, իսկ երկրորդում՝ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Սեֆիլյանն ընդգծեց՝ իրենք գալիս են արմատական, համակարգային փոփոխություններ իրականացնելու:

Henaran.amի հարցին՝ համամի՞տ են այն տեսակետի հետ, որ «Սասնա ծռերին» ձայն կտան նրանք, ովքեր ծայրահեղականության կողմնակից են, Ժիրայր  Սէֆիլյանը պատասխանեց.

«Այո, լսել ենք, որ մեր մասին գնահատական տալուց «ծայրահեղական» բառն է օգտագործվում, կարծում եմ՝ սխալ բառ է:  Մեզ պետք է բնութագրել՝ որպես արմատական ուժ, այլ ոչ թե՝ ծայրահեղական: Պետք է գիտակցել, որ երկիրն  այս վիճակից կարելի է դուրս բերել միայն արմատական փոփոխություններով, ուստի արմատականներով գալիս ենք անկախ Հայաստան ստեղծելու, պատրաստվե՛ք»:

Դիտարկմանը՝ իրենց գրպանային ընդդիմություն համարո՞ւմ են, Ժիրայր Սէֆիլյանը պատասխանեց.

«Մենք նմա՞ն ենք գրպանային ընդդիմության»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ