19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

11 ժամ աշխատելը կարող է դեպրեսիայի պատճառ դառնալ

Օրական 11 ժամ աշխատելը ոչ միայն կարող է հոգնածություն առաջացնել, այլ նաև կարող է դեպրեսիայի պատճառ դառնալ:

Անգլիայի քաղաքացիական ծառայողների շրջանում արված հետազոտությունը ցույց է տվել, որ հավելյալ ժամեր աշխատելը կապված է դեպրեսիայի առավել մեծ հավանականության հետ: PLoS One օնլայն ամսագրում այս շաբաթ հրապարակված հետազոտությանը մասնակցել են 2123 տղամարդիկ և կանայք։ Նրանց առողջությանը հետևել են միջինը 5.8 տարի և գնահատել են դեպրեսիայի չափը:

Los Angeles Times-ը հաղորդում է, որ օրական 11 ժամ կամ ավել աշխատելը դեպրեսիայի առավել մեծ հավանականություն է առաջացնում, քան սովորական աշխատանքային ժամերին աշխատելը:

Հետազոտողներն ասում են, որ երկար աշխատելու և դեպրեսիայի միջև կապը կարող է առաջանալ այն պատճառով, որ ավելանում են հակամարտությունները գործընկերների և ընտանիքի անդամների հետ, որի պատճառով օրգանիզմում ավելանում է կորտիզոլ հորմոնի մակարդակը: Կորտիզոլը սթրեսի հետ կապված հորմոն է, և եթե օգանիզմում այն չափից շատ է լինում, ապա կարող է առողջական խնդիրներ և արյան բարձր ճնշում առաջացնել:

Հետազոտության հեղինակ Մարիանա Վիրտենենն ասել է, որ չնայած երբեմն երկար աշխատելը կարող է օգտակար լինել անհատի կամ հասարակության համար, բայց կարևոր է գիտակցել, որ հավելյալ ժամեր աշխատելը կապված է նաև դեպրեսիայի ավելացման հետ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ