19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Վատ փոխհարաբերությունները կարող են հիվանդությունների պատճառ դառնալ

Այնուամենայնիվ, ավելի լավ է շրջապատում շատ ընկերներ ունենալ, քան թշնամիներ:

Նոր հետազոտության արդյունքներով՝ մարդկային փոխհարաբերությունները կարող են նույնքան կարևոր լինել առողջության համար, որքան սննդակարգը և հանգիստը:

The Daily Mail-ի հաղորդմամբ՝ UCLA-ի գիտնականները պարզել են, որ բացասական հարաբերությունները կարող են չափազանց վատ ազդել մարդկանց առողջությանը, մինչև անգամ հանգեցնել այնպիսի հիվանդությունների, ինչպիսիք են քաղցկեղը, սրտային հիվանդությունները և արյան բարձր ճնշումը:

Proceedings of the National Academy of Sciences ամսագրում այս շաբաթ հրապարակված է, որ ըստ հետազոտության՝ ուրախ լինելը, ինչպես նաև «թունավոր» հարաբերություններով շրջապատված չլինելը չհիվանդանալու լավագույն միջոցներից է:

Հետազոտության մեջ ներառելով 122 առողջ երիտասարդների` գիտնականները փորձել են պարզել սթրեսային վիճակների և առողջության հետ կապը: Պարզվել է, որ տհաճ իրադրություններում եղած ուսանողները իրենց արյան մեջ առավել շատ սպիտակուցներ են ունեցել, որոնք կարող են առաջացնել արյան բարձր ճնշում, քաղցկեղ և դեպրեսիա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ