25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Չկա մի մարդ, որին Աստված զղջալու հնարավորություն չի տվել

Գոհություն Աստծուն անցած գիշերվա և նաև` երեքշաբթի օրվա համար: Աստվածաշունչը մտածել է սովորեցնում, սակայն ոչ մակերեսային`  ինչպես ենք մտածում, այլ խորքային մտածել է սովորեցնում մեզ:

Աստվածաշունչը քննել է սովորեցնում, ոչ թե դատել: Մենք արտաքին երևույթների հիման վրա դատողներ ենք, իսկ Սուրբ Գիրքը սովորեցնում է քննել, գնահատել իրավիճակը և բացահայտել մեղքի պատճառը:

Աստվածաշունչը սիրել է սովորեցնում, սակայն ոչ շահադիտական, ինչպես մենք ենք սիրում, այլ` անձնուրացության օրինակով սիրել է սովորեցնում: Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել։ Եթէ միմեանց սիրենք, Աստուած բնակւում է մեր մէջ. եւ նրա սէրը մեր մէջ կատարեալ է, ըստ Հովհաննեսի:

Երբ մեկս մյուսի բարի արարքների մեջ տեսնում ենք Քրիստոսին, ուրեմն Աստծուն տեսանք այդ մարդու մեջ, և քրիստոնեական սերը ժամանակավոր վերաբերմունք չէ, այն նման չէ մարդկային սիրո ոչ մի դրսևորման:

Հազար պատճառ կա Աստծուն սիրելու համար, սակայն չկա գեթ մեկ պատճառ, թե ինչու Աստված այսպես սիրեց մարդուն:

Սկսած առաջին մարդուց չկա մի մարդ, որին Աստված զղջալու հնարավորություն չի տվել, դարձյալ չկա մի մարդ սկսած առաջին մարդուց,  որ մեղանչած չլինի: Արդար է միայն Աստված: Փառք մեր Տիրոջը: Օրը բարի է, երբ բարի ենք մենք:

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ