25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Դավիթ Հարությունյանը չի առաջադրվելու

Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավարելու է Դավիթ Հարությունյանը: Այս մասին  հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ Դավիթ Հարությունյանը ռեյտինգային ընտրակարգով չի լինելու եւ համապետական ցուցակում, ամենայն հավանականությամբ, չի լինելու:

Ինքը՝ Դավիթ Հարությունյանը  մեկնաբանելով այդ լուրն ասաց, որ շտաբ ղեկավարելը կուսակցական աշխատանք է:

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀԿ խորհրդի նիստում որոշում է կայացվել, որ ՀՀԿ-ն մասնակցելու է ԱԺ ընտրություններին, ցուցակը գլխավորելու է Վիգեն Սարգսյանը: ՀՀԿ-ի ցուցակում ընդգրկված բոլոր թեկնածուները առաջադրվելու են ռեյտինգային ընտրակարգով, այդ թվում Վիգեն Սարգսյանը: Ընտրություններին չի մասնակցելու ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ