20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նախիջևանի շրջանում Ադրբեջանի ԶՈՒ-ն ոչ մի տարածք չի ազատագրել. Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ տարբեր լրատվամիջոցների հրապարակումներին, թե ադրբեջանական զորքերը Նախիջևանի հատվածում որոշակի առաջխաղացում են գրանցել, և նշեց, որ տարածքի կրճատումը չի եղել մեր դիրքերի հաշվին։

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ Նախիջևանի շրջանում Ադրբեջանի զինված ուժերը ոչ մի տարածք չի ազատագրել, և դրանում լրագրողները հնարավորություն ունեցել են համոզվելու: Դրանք եղել են մինչդիրքային տարածքներ, որոնք կրճատվել են: Հայաստանի Զինված ուժերը այդ տարածքներում երբևէ հսկողություն չի իրականացրել: Մենք փորձել ենք գործողություններ իրականացնել հնարավոր առաջխաղացումը կանխելու համար, և գործողությունները հաջողությամբ ընթացել են»,- ասաց նախարաի պաշտոնակատարը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ