20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ինչ է ասում Աստվածաունչը բարեգործության մասին

«Զգու՛յշ եղեք, որ ձեր ողորմությունը մարդկանց առջև չանեք,որպես թե այն լիներ ի ցույց նրանց.
այլապես վարձ չեք ընդունի ձեր Հորից, որ երկնքում է» (Մտթ.6:1):

Այստեղ Հիսուսի նկատի առած գլխավոր կետը ցուցամոլությունն է, և ոչ թե պարզապես գաղտնիությունը: Հիսուս ընդունում է, որ ողորմություն անողը պիտի արդյունք ստանա, իր ողորմությունից ինքն էլ պիտի օգուտ քաղի, որն էլ հենց ողորմության վարձք կոչվածն է:Հիսուսի բացատրությամբ այդ օգուտները երկու կողմ ունեն՝ Աստծո կողմից շնորվելիք օգուտը և մարդկանց կողմից ստացված օգուտը:

Մարդիկ գովում են ողորմություն անողին, հռչակում, ծափահարում ու փառավորում  նրան, և այդտեղ էլ կվերջանա նրանց անելիքը: Աստված ողորմություն անողին ներքին շնորհներ է պարգևում, ինչպիսիք են մեղքերի թողություն, հոգեկան զորություն, գործերի հաջողություն և հավիտենական երանություն:

Ովքեր ցանկանում են, որ ուրիշները տեսնեն իրենց գործերը և գովեն իրենց, նրանք հետամուտ են մարդկանցից ստացվող օգուտին, և միայն այդ էլ կստանան. «Այդ իսկ են վարձք նոցա»: Հիսուս ցանկանում է ասել,որ գոհ եղիր, որ միայն Աստված իմանա արածդ, և եթե հնարավոր է, թող ձախ ձեռքդ իսկ չիմանա աջ ձեռքիդ տվածը:

Ողորմության մասին ուշադրության արժանի կետն այն է, թե ինչ է բուն ողորմությունը:
Որովհետև պետք չէ կարծել, թե ողորմությունը միայն մուրացկանի ձեռքը մի տասանոց կամ աղքատների գանձանակի մեջ դրամ դնելն է, այլ ողորմության տակ, Հիսուսի խոսքերով,
հասկացվում են բոլոր բարեգործությունները, ինչպիսիք են քաղցածին հաց տալը, ծարավին ջուր խմեցնելը, մերկին հագցնելը, պանդուխտին  օթևան ճարելը, հիվանդին խնամք տանելը,
բանտարկյալներին տեսակցության գնալը, սգավորներին մխիթարելը, գժտվածներին հաշտեցնելը,
մոլորյալներին ուղղության բերելը, կարիքավորներին օգնելը, լքվածին օժանդակելը, անկյալին պատսպարելը…

Հիսուս ողորմություն անողին պատվիրում է մարդկային գովեստների կամ վարձքերի հետամուտ չլինել, իսկ ողորմություն ընդունողին երբեք չէր արգելում իր երախտագիտությունը հայտնել և իր բարերարի գործի մասին հռչակել: Սակայն, մենք հաճախ տեսնում ենք, որ ողորմություն անողները պահանջներ են ներկայացնում, որ իրենց արածները արձանագրվի, հրապարակվի և այդպիսիների ամբողջ նպատակը ցուցամոլությունն է և կասկած չկա, որ նրանք ընկնում են Հիսուսի վճռի տակ. «Այդ իսկ են վարձք նոցա»:

Սակայն, երբ Աստված ներքին կերպով տեսնի ողորմությունդ կվարձատրի քեզ թե՛ ներքին և թե՛արտաքին կերպով. «Հայր քո, որ տեսանէ ի ծածուկ, հատուսցէ քեզ յայտնապես»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ