29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Արտակ Զեյնալյանը կմասնակցի ընտրություններին «Մենք» դաշինքից

Без названия (1)

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը «Մենք» դաշինքի կազմում մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին և բացի այդ առաջադրվելու է նաև ռեյտինգայհին ընտրակարգով։

Այսօր «Մենք» դաշինքի ստեղծման մասին հուշագրի ստորագրումից հետո լրագրողները փորձեցին հետաքրքրվել, թե մասնավորապես որ ընտրատարածքում է նա առաջադրվելու: Զեյնալյանը չպատասխանեց, ասաց, որ ժամանակին ամեն ինչ հայտնի կդառնա։

«Ապագա խորհրդարանի կազմը, գործադիր մարմնի ձևավորումը որոշվելու է խորհդրարանական ընտրությունների արդյունքներով։ Մեր ուժը դիրքավորվել է և այդ ձևաչափով մասնակցելու է ընտրություններին։ Արդյունքները կորոշի ժողովուրդը իր քվեով», – հավելեց Զեյնալյանը՝ ընդգծելով, որ ամեն ինչ անելու են բարձր արդյունքներ արձանագրելու։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ