19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ադրբեջանական զինված ուժերը որևէ նոր տեղաշարժ չեն ունեցել. Արծրուն Հովհաննիսյանը հերքում է

Ինչպես արդեն հայտնել ենք՝ Զանգակատան գյուղապետի պաշտոնակատար Հովիկ Կարապետյանը News.amհետ զրույցում ասել է, որ գյուղին հարակից տարածքում ադրբեջանական կողմն առաջ է բերել իր դիրքերը, ինչի հետևանքով միջդիրքային տարածությունը բավականին կրճատվել է ու 11 հա ցանքատարածություններ հայտնվել են կրակի տակ։

Գյուղապետի ասածի իրողությունը պարզելու համար, Henaran.am-ը կապվեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի հետ, վերջինս մեզ հետ զրույցում, փաստեց՝ Արարատի մարզի Զանգակատուն գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը որևէ նոր տեղաշարժ չեն ունեցել

«Գյուղապետի ասածի մեջ որևէ նոր բան չկա։ Որևէ նոր տեղաշարժ չի եղել։ Խոսքն ամիսներ առաջ արդեն քննարկված դիրքային տեղաշարժի մասին է։ Այդ առումով էլ կրկնում եմ նախկինում ասված խոսքերը՝ հակառակորդը տեղաշարժեր էր արել իր տարածքում, կրկնում եմ՝ իր տարածքում, որի նկատմամբ հայկական զինված ուժերը երբեք չեն ունեցել վերահսկողություն», – ասաց Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ առաջիկա օրերին Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հանդես կգա մամուլի ասուլիսով, որի ընթացքում այս հարցին նույնպես կանդրադառնա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ