16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

2018-ին զոհվել է 34 զինծառայող, որոնց 21%-ը՝ հակառակորդի կողմից

2018 թվականի ընթացքում՝ հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 10-ը, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերություններից կամ տեխնիկական պատճառներով ավելի շատ զինծառայող է զոհվել, քան հակառակորդի կողմից ձեռնարկված գործողությունների հետևանքով:

 2018-ին զինված ուժերում զոհվել է 34 զինծառայող, որից 7-ն է (ընդհանուր զոհերի 21%-ը) զոհվել հակառակորդի կողմից արձակված կրակոցից, իսկ 24-ը (79%) զոհվել են ՀՀ և Արցախի տարածքներում տարբեր պատճառներով:

Չնայած նշված գործերով նախաքննությունը շարունակվում է, այնուամենայնիվ, ըստ հարուցված քրեական գործերի՝ մյուս 27-ը զոհվել են տեխնիկական պատճառներով, դժբախտ պատահարներից, ինքնասպանությունից ու ծառայակցի կրակոցից:

Այս տարվա ընթացքում զոհված 34 զինծառայողից 26-ը եղել են ժամկետային զինծառայողներ: Մահվան ելքով միջադեպերի մեծ մասը գրանցվել են Արցախում (22 դեպք), մնացածը՝  (12 դեպք) տեղի են ունեցել ՀՀ–ում։

Ստորև ներկայացնում ենք զոհված զինծառայողների անունները և նրանց մահվան պատճառը և վայրը՝ ըստ համապատասխան գերատեսչությունների տարածած պաշտոնական հաղորդագրությունների։

Մհեր Զիրոյան – Արցախ, մահվան պատճառը՝ շմոլ գազից թունավորում

Պարգև Սարիբեկյան – ՀՀ, մահվան պատճառը՝ ավտովթար

Վաչե Չիլինգարյան – Արցախ, մահվան պատճառը՝ հակառակորդի կրակոց

Հարություն Խաչատրյան – Արցախ, չպարզված հանգամանքներում

Հովսեփ Գրիգորյան – Արցախ,ծառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով

Հայկ Քալանթարյան – Արցախ, հակառակորդի կրակոցից

Հայկ Հակոբյան – Արցախ, հիվանդության հետևանքով

Ստեփան Ստեփանյան – ՀՀ, հիվանդության հետևանքով

Գրիգոր Եղոյան – Արցախ, հակառակորդի կրակոցից

Էդգար Երեմյան – Արցախ, ավտովթարից

Արմեն Հարությունյան – Արցախ, ծառի տապալման հետևանքով

Նարեկ Հարությունյան – Արցախ, հակառակորդի կրակոցից

Ալեք Կարապետյան – Արցախ,ծառայակցի կողմից արձակված կրակոցից

Ռուսլան Մանուկյան – Արցախ, ականի պայթյունից

Արթուր Գասպարյան – ՀՀ, ինքնասպանության հասցնելը

Լևոն Թորոսյան – ՀՀ, ծառայակցի կրակոցից

Համլետ Գրիգորյան – Արցախ, ինքնասպանության հասցնել

Մարտին Խաչատրյան – ՀՀ, չպարզված հանգամանքներում

Հմայակ Հակոբյան – ՀՀ, ինքնասպանության հասցնելը

Սուրեն Այվազյան – Արցախ, մահվան պատճառը՝ ավտովթար

Վահագն Էլոյան – Արցախ, հակառակորդի կրակոցից

Արմեն Աթանեսյան – Արցախ, հիվանդության հետևանքով

Ժորա Պետրոսյան – ՀՀ, ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով

Արմեն Հովակիմյան – Արցախ, ջրահեղձ լինելու հետևանքով

Վազգեն Խաչատրյան – Արցախ, ավտովթարի հետևանքով

Հայկազ Մաթևոսյան – ՀՀ, հակառակորդի կրակոցից

Արցախ Հովսեփյան – Արցախ, հակառակորդի կրակոցից

Աղասի Մկրտչյան – Արցախ, մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու հետևանքով

Գևորգ Հարոյան – Արցախ, ինքնասպանության հասցնելը

Արիստակես Ազատյան – Արցախ, իրեն պատճառած հրազենային վիրավորումից

Հայրապետ Նաիրյան – ՀՀ, ավտովթարի հետևանքով

Հրանտ Գասպարյան – ՀՀ, ավտովթարի հետևանքով

Էդգար Հունանյան – ՀՀ, ավտովթարի հետևանքով

Դավիթ Մելքոնյան – ՀՀ, ավտովթարի հետևանքով

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ