20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Խորհենք այս մասին քնելուց առաջ

Աստված Նոյին պատվիրեց մեկ նավ պատրաստել: Ինչո՞ւ մեկ:Հարց է առաջանում, այդքան մարդու համար ինչո՞ւ մեկ նավ պատվիրեց:

Ըստ մեկնության նավի կառուցումը տևեց մեկ տարի, ինչքան մարդ կարող էր տեսնել նավի կառուցումը մեկ տարվա ընթացքում, հարցնել Նոյին, թե ի՞նչ անում: Ոմանք երևի ծաղրում էին, ոմանք անտեսում էին, ոմանք նայում և հեռանում էին, մտածելով դեռ ժամանակ կա: Այսպես բոլորը անցան նավի կողքից և պարզվեց, որ մեկ նավը լիովին բավարար էր Նոյի ընտանիքը փրկելու համար, ուրիշ կամեցողներ չեղան ցավոք, լուրջ չընդունելու պատճառով երևի:

Գանք մեր օրեր, համեմատենք փրկության նավը մեր եկեղեցիների հետ: Բոլորս էլ լսել ենք, թե ինչպես ոմանք քննադատում են եկեղեցիների առատությունը, համարում են, որ եղածը լիուլի բավարար է ժողովրդին: Հիմա մեր օրերի հարցը այլ կերպ է հնչելու: Եթե դուք կարծում եք, որ բավարար է, ուրեմն ինչո՞ւ այսքան մեղավորներ կան մեզանում, այսքան թերահավատներ կան:  Խաղաղ չէ ո՛չ երկիրը, ո՛չ հասարակությունը, ո՛չ ընտանիքը, ո՛չ էլ անհատը:

Նշանակում է քանի մեղքը կա, եկեղեցին անհրաժեշտ է, այնպես, ինչպես քանի հիվանդություն կա դեղատուն և հիվանդանոց է պետք: Այսօր էլ մեր եկեղեցիներն են դատարկ Նոյի տապանի նման, և գնալով մոտենում ենք Տիրոջ կարգած վերջին ժամանակներին: Մի՞թե Նոյի տապան կառուցելու օրինակը մեզ դաս չէ, մի՞թե մենք կարծում ենք, որ դա հետաքրքիր պատմություն է լսելու համար միայն: Շտապենք անդամագրվել Նոյի ընտանիքին: Հիշենք նաև, որ Նոյի Տապանի դուռը Աստված փակեց… Բարի գիշեր Ողորմած Տիրոջ ներողոմտությունը սրտներումս ունենալով:

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ