24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Քաղաքական ուժերի անձնական ամբիցիաները երբեմն խանգարում են հաղթանակ ապահովել. /տեսանյութ/

«Առաջին անգամ չէ, որ դաշինքներ են պառակտվում։ «Լույս» դաշինքը ներկայանում էր որպես արևմատամետ և ինչ-որ առումով պաշտպանում էր արևմտյան ուղին։ Խնդիրն այն է, որ ընտրությունների ժամանակ քաղաքական չկայացած ուժերի ղեկավարների անձնական ամբիցիաները խանգարում են ընդհանուր գործին։ Հասկանալի է, որ «Լույս» դաշինքի համար գուցե խնդիր է հաղթահարել 7 տոկոսը. տրամաբանական էր, և ադեկվատությունը պետք է հուշեր, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, լինելով մի քիչ ավելի մրցունակ, քան «Հանրապետություն» կուսակցությունն է, վերջինիս ներկայացուցիչները, ինչպես նաև արևմտյան կողմնորոշման այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ պետք է ընդգրկվեին «Լուսավոր Հայաստանի» ցուցակում և մասնակցեին ընտրություններին»,- լրագրողների հետ հանդիպմանը ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական ուժերի վերադասավորումներին ու դաշինքների պառակտումներին։

Ըստ քաղտեխնոլոգի՝ մարդկանց անձնական ամբիցիաները թույլ չեն տալիս նախընտրական քարոզարշավից առաջ դաշինքներ կազմել և ընտրություններին գնալ միասնական դաշինքով. «Շատ են ասում, թե ինչու մենք պետք է իրենց միանանք, թող իրենք գան մեր ցուցակում ընդգրկվեն։ Եվ այս ամենն առաջին անգամ չէ, որ մեզանում կատարվում է, սա եղել է հինգ, տասը տարի առաջ»,- ասաց քաղտեխնոլոգը և ընդգծեց, որ անձնական ամբիցիաները երբեմն խանգարում են նաև հաղթանակ ապահովել, ինչն էլ ցույց է տալիս տվյալ ուժի ադեկվատ չլինելը։ 

Անդրադառնալով այն հարցին, թե ապագա խորհրդարանում քաղաքական ո՞ր ուժին է տեսնում ընդդիմության դերում, Արմեն Բադալյանը պատասխանեց, որ սովորաբար ընտրություններն չեն մասնակցում իշխանությունը կամ ընդդիմությունը։

«Ընտրություններին մասնակցում են քաղաքական ուժերը, այդ քարոզարշավի ժամանակ, կարելի է ասել, դադարում է աշխատել այն գործոնը, թե տվյալ քաղաքական ուժը ընդդիմություն է եղել, թե՞ իշխանություն։ Իհարկե, իշխանության պահով մի քիչ մնում է, որովհետև ամեն դեպքում նա պատասխանատվություն է կրում իր արածի համար։ Ընտրությունների արդյունքում ո՞վ կանցնի խորհրդարան և չի մասնակցի գործադիր իշխանության ձևավորմանը, այդ ուժն էլ կլինի ընդդիմադիր, թե ո՞ր ուժը կլինի, որևէ մեկը չի կարող ասել, քանի որ ամբողջական ցուցակը չկա, ամեն ինչ դեռ հայտարարությունների մակարդակով է»,- եզրափակեց քաղտեխնոլոգը։

Ավելին՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ