20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հին Ընտրական օրենսգիրքը ցույց է տալիս հայաստանյան քաղաքական դաշտի անադեկվատությունը /տեսանյութ/

«Ամենահետաքրքիրն այն է, որ հին Ընտրական օրենսգիրքը  ցույց է տալիս հայաստանյան քաղաքական դաշտի անադեկվատությունը, որովհետև քաղաքական բոլոր ուժերը ցանկացած պահի պետք է պատրաստ լինեն մասնակցել ընտրություններին»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում նման տեսակետ հայտնեց  քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Նրա խոսքով՝ մայիսի 8-ից հետո քաղաքական ուժերը պետք է հասկանային, որ մարդկանց գիտակցության մեջ հեղափոխություն է տեղի ունեցել, սակայն ադեկվատ մոտեցում իրավիճակին ցույց չտվեցին։

«Փոխանակ վաղուց անուղղակի քարոզարշավ սկսեին, չեն սկսում։ Բոլորը սպասում են նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկին, մինչդեռ 12 օրը շատ քիչ է։ Ոչ մի քննարկում չկա, սպասում են, որ 12 օրվա ընթացքում քննարկելու են բոլոր կուտակված հարցերը։ Շատերի մոտ ուղղակի պատկերացում չկա՝ ինչ են ընտրությունները։ Օրինակ, ինչպե՞ս են պատկերացնում, որ կարողանալու են Սյունիքի մարզում՝ Մեղրիից Սիսիան, մեկ օրում քարոզարշավ իրականացնել։ Այս պահի դրությամբ նույնիսկ չգիտենք՝ ովքեր են վերջապես մասնակցելու արտահերթ ընտրություններին, գիտենք միայն, որ մասնակցելու են «Իմ քայլը», ԲՀԿ-ն, «Լուսավոր Հայաստան», «Հանարապետություն» կուսակցությունները, բայց չգիտենք՝ ՀՀԿ-ն կամ ՀՅԴ-ն մասնակցելո՞ւ են, թե ոչ»,- ասաց բանախոսը։

Անդրադառնալով ԼՀԿ-ի և «Հանրապետություն» կուսակցության որոշմանը՝ առաջիկա ընտրություններին մասնակցել առանձին-առանձին, քաղտեխնոլոգը շեշտեց, որ որոշ ուժերի՝ այս դեպքում «Հանրապետություն» կուսակցության ամբիցիաները կարող են խանգարող հանգամանք լինել։

Հարցին՝ ի՞նչ կերպ կարող է հապճեպությունն ազդել քաղաքական ուժերի ցուցակների վրա, Արմեն Բադալյանը պատասխանեց՝ ԱԺ պետք է մտնեն կարող, մրցունակ ուժեր, մինչդեռ հապճեպությունը կարող է  հնարավորության չտալ՝ ցուցակներում ճիշտ թեկնածուների առաջադրել։

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ