15 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2018

Ագահաբար՝ աթոռներին կառչած. Հրապարակ

3292111

Ասում են՝ պաշտոնը քաղցր բան է, ով մի անգամ վայելում է այդ հաճույքը, այլեւս չի ուզում զրկվել դրանից եւ չզրկվելու համար պատ­րաստ է ամեն «զրկանք» կրելու: Երեւի դրանով էր բացատրվում այն ջերմեռանդությունը, որը դրսեւորում էր Հանրապետական կուսակ­ցությունը տարիներ շարունակ ընտրություններում հաղթելու հա­մար: Երբ հիշում ես վերջին տարի­ներին իշխանությունների վարքը, անխուսափելիորեն հանգում ես այն մտքին, թե ինչ գնով են փորձել պահպանել իրենց աթոռները:

Էլ Սահմանադրություն են փոխել եւ երկրի կառավարման կարգ, չնա­յած մեր տիպի երկրի համար շատ ավելի ճիշտ էր նախագահական կառավարումը: Էլ օրենքների մեջ են փոփոխություններ կատարել ու հարմարեցրել իրենց: Էլ սեփա­կան խոսքից ու խոստումներից են հրաժարվել: Էլ նվիրված թիմակից­ներին են խաբել: Ամեն ինչ ուղղված է եղել նրան, որ Սերժ Սարգսյանը չհեռանա, իսկ ՀՀԿ-ն դառնա սովե­տական Կոմկուսի նման կուսակցու­թյուն, որին չի սպառնում ընտրու­թյուններում պարտությունը:

Հիմա իշխանության ղեկին հայտնվել են երիտասարդ մարդիկ, որոնք, թվում է, պետք է կառչած չլինեն աթոռ­ներից եւ պետք է նման եռանդով չձգտեին իշխանության: Բայց բոլոր փաստերը վկայում են, որ նրանք եւս գնում են հների ճանապարհով: Այն, թե ինչ ագահությամբ նրանք սկսեցին բաշխել պետական պաշ­տոնները, եւ թե ովքեր հայտնվեցին այդ պաշտոններին, վկայում է այն մասին, որ նպատակը ոչ թե երկրի վիճակը բարելավելն է, ոչ թե ժողո­վրդի կենսամակարդակը բարձրաց­նելը, այլ իշխանական լծակներին տիրապետելը: Հակառակ դեպքում կադրային կոտորած չէին անի, «զեբրաների» վրա պառկածներին, փողոց փակածներին ու Գյումրիից քայլածներին պաշտոններ չէին բաշխի: Երբ 24 կամ 28 տարեկան պատանին մարզպետ ու նախարար է նշանակ­վում, դա երկրին ոչ մի լավ բան չի խոստանում:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

Արխիվ

Նոյեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ