20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նորածինների քնի խանգարումները կարող են շարունակվել ավելի մեծ տարիքում

Նոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ ծնողները չպետք է իրենց նորածին երեխաների քնի խանգարումները նորմալ համարեն և հուսան, որ դրանք շուտով կանցնեն: Հետազոտողները պարզել են, որ նորածին ժամանակ քնի խանգարումներ ունեցած երեխաներն առավել հավանական է, որ նույն խանգարումները կունենան ավելի մեծ տարիքում, քան այն երեխաները, որոնք փոքր ժամանակ նման խնդիրներ չեն ունեցել:

Կոլորադոյի Հրեական ազգային առողջապահական կենտրոնի ներկայացուցիչ Լիզա Մելթսերը, ով ներգրավված չի եղել հետազոտության մեջ, հայտնում է, որ, անշուշտ, քնի խանգարումները սկսվում են վաղ տարիքում, և նոր հետազոտությունն էլ ապացուցում է, որ դրանք շարունակում են պահպանվել նաև այն ժամանակ երբ երեխան արդեն 2-4 տարեկան է:

Reuters-ը գրում է, որ Օհայոյում գտնվող Cincinnati Children’s Hospital բժշկական կենտրոնի հետազոտական խումբը հարցում է անցկացրել, որին մասնակցել են ավելի քան 250 մայրեր, ովքեր պատասխանել են հարցերին` ներկայացնելով իրենց երեխաների քնելու սովորությունները, երբ վերջիններս, 6, 12, 24 և 36 ամսական են եղել:

Հետազոտողները պարզել են, որ յուրաքանչյուր 10 երեխայից մեկը քնի հետ կապված խնդիրներ է ունեցել մինչև երեք տարեկանը: Խանգարումներ են համարվում մղձավանջները, քնել չկարողանալը և այլն:

Նման մեկ այլ հետազոտություն պարզել է, որ երեխաների 2-33 տոկոսը քնելու հետ կապված խնդիրներ է ունենում:

Հետազոտական խումբը նաև պարզել է, որ երեխաների քնի հետ կապված խնդիրները փոխվում են նրանց տարիքի հետ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ