20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կանայք ավելի շատ առողջական խնդիրներ են ունենում, քան տղամարդիկ

Ըստ Mail Online-ի՝ մինչ այժմ ենթադրվում էր, որ կանայք ավելի հաճախ են այցելում բժիշկներին, քանի որ ավելի ուշադիր են իրենց առողջության նկատմամբ, իսկ տղամարդիկ այդպես չեն վարվում, քանի որ ծույլ են։ Նոր հետազոտությունները սրան այլ բացատրություն են տալիս: Դրանց արդյունքում պարզվել է, որ կանայք ավելի հաճախ են գնում բժիշկների մոտ, քանի որ ավելի հաճախ են հիվանդանում:

Բարսելոնայի առողջապահության հանրային ընկերության գիտնական Դեյվիդ Մալմուսին հայտնաբերել է, որ կանայք ավելի հաճախ են առողջական խնդիրներ ունենում, քան տղամարդիկ: Ըստ նոր հետազոտության՝ կանայք ավելի հաճախ են տառապում խրոնիկական հիվանդություններից:

Կանայք նաև ավելի շատ են ուշադրություն դարձնում հիվանդության ախտանիշներին, քան տղամարդիկ:

European Journal of Public Health ամսագրում հետազոտության հեղինակը գրում է, որ կանայք ավելի հաճախ են բողոքում առողջական վատ վիճակից, քանի որ իրականում նրանք ավելի հաճախ են հիվանդանում, քան տղամարդիկ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ