25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Դա բացարձակ սուտ է. Ադրբեջանից նման առաջարկ չենք ստացել. Գաբրիել Բալայան

«Դա բացարձակ սուտ է, Ադրբեջանից գերիների փոխանակման վերաբերյալ որևէ առաջարկ ՊՆ-ը չի ստացել»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Գաբրիել Բալայանը։

Ավելի վաղ «Ինտերֆաքս-Ադրբեջանը»-ը գրել էր, թե Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է փոխանակել երկու կողմում պահվող գերիներին ու ձերբակալվածներին՝ «բոլորին բոլորի հետ» սկզբունքով։

Բալայանն ասաց, որ սովարաբար նման առաջարկներն ընդունված կարգի համաձայն ստացվում են Կարմիր խաչի խողովակներով:

«Ես ընդհանրապես չեմ կարող պատկերացնել, թե ինչի մասին է խոսք գնում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռազմագերիներ գոյություն չունեն ո′չ Հայաստանում, ո′չ էլ Արցախի Հանրապետությունում։ Եթե նրանց կողմից նման նախաձեռնություն եղել է, ես ենթադրում եմ, որ Կարմիր Խաչը, հոյակապ տիրապետելով իրավիճակին, ինքն էլ է հասկանում, որ դա պարզապես իրենց ներքին կամ որոշակի արտաքին շահառուներին ուղղված հայտարարություն է, որն իր տակ որևիցե հիմնավորում չունի», – ասաց Գաբրիել Բալայանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ