17 Նոյեմբերի, Saturday, 2018

Նախագահի նստավայրը կտեղափոխվի Բաղրամյան 26

naxagahakan2

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց նախագիծ, որով նախատեսվում է Հանրապետության նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից տեղափոխել Բաղրամյան 26 հասցե, իսկ վարչապետի նստավայրը՝ Բաղրամյան 26 հասցեից Հանրապետության հրապարակ Կառավարական տուն 1 հասցե:

Նախագահի աշխատակազմի ղեկավար էմիլ Տարասյանը նշեց, որ իրենք առաջարկություններ են ներկայացրել, որոնց մի մասը չէր ընդունվել:

 

ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն էլ հարցրեց, թե ինչպե՞ս է կարգավորվելու արարողակարգը, քանի որ կառավարության շենքը հարմարեցված չէ հյուրերի արարողակարգը ապահովելու համար:

Նշվեց, որ կարող է դա կազմակերպվել օդանավակայանում և նախագիծը այդ լուծումները չի տալիս, կարող են կարգավորվել ենթաօրենսդրական կարգով:

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը նկատեց, որ նախագիծը առաջարկվող կողմի՝ նախագահի աշխատակազմի սրտով չէ, իսկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նկատեց, որ նախագիծը բավարար չափով քննարկված չէ և կոմիտեի նիստում պետք է քննարկել:

Այպիսով, որոոշում կայացվեց առանձնացնել նախագծերը և Ազգային ժողով ուղարկել միայն նախագահի և վարչապետի նստավայրի հետ կապված կարգավորումը, իսկ մյուս փոփոխությունները դեռ քննարկել:

Արխիվ

Նոյեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ