29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Միջերկրածովյան սննդակարգը կարող է երկարացնել 70-ից բարձր տարիք ունեցողների կյանքը

arm132458759268

1950 թվականից սկսած՝ տասնյակ հետազոտություններ ցույց են տվել, որ բանջարեղենով, ձիթապտղի և ձկան յուղով հարուստ միջերկրածովյան սննդակարգն օգտակար է առողջության համար:

Mail Online-ը գրում է, որ Շվեդիայի Գոթենբուրգի համալսարանի հետազոտությունները ցույց են տվել, որ անգամ ավելի ծեր մարդիկ, ովքեր հետևում են այս սննդակարգին, կարող են երկարացնել իրենց կյանքը նվազագույնը երեք տարով:

Գիտնականները H70 կոչվող հետազոտության ընթացքում 40 տարի շարունակ ուսումնասիրել են հազարավոր 70-ամյա մարդկանց առողջական վիճակը:

Հետազոտությունը ցույց է տվել, որ այն մարդիկ, ովքեր հետևել են միջերկրածովյան սննդակարգին, 20 տոկոսով մեծացրել իրենց երկար ապրելու հավանականությունը` համեմատած այն մարդկանց հետ, ովքեր օգտագործել են կաթով և մսով հարուստ սնունդ:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ