25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սյունիքում ավտովթարի հետևանքով 4 ժամկետային զինծառայող է մահացել

 Այսօր Սյունիքի մարզում զինվորական «ԿամԱԶ»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով զոհվել է 4 ժամկետային զինծառայող, տեղեկացնում է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ 

Հայտնի է զոհված զինծառայողների ինքնությունը՝ 

1. Հայրապետ Վոլոդյայի Նաիրյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Էրեբունու ԶԿ
2. Հրանտ Արայի Գասպարյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Շահումյանի ԶԿ
3. Էդգար Արմենի Հունանյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Հրազդանի ԶԿ
4. Դավիթ Բենիամինի Մելքոնյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Թալինի ԶԿ

«Կան նաև վիրավորներ, լրացուցիչ կհայտնենք», – նշել է ՊՆ մամուլի քարտուղարը:

Ավելի ուշ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է. «Մեքենայում եղել են 21 զինծառայող, որից 19-ը թափքում: 21-ից 17 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, 8-ը ստացել են տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ: Բուժզննումը շարունակվում է»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ