19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ալիեւի պատասխանը Փաշինյանի սիրուն. Իրավունք

Շեյթան էրմենիստան գյաբուրլար՝ մազու­թային բռնապետ Իլհամ Ալիեւը, այսպես կոչված, արվեստի ներկայացուցիչնե­րի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանի նոր ղեկավարությունը չպետք է կրկնի նախորդի սխալները եւ պետք է շուտափույթ կերպով բանակ­ցությունների ճանապարհով դուրս բե­րի «օկուպացիոն ուժերը գրավյալ հո­ղերից եւ հնարավորություն տա Ադրբեջանի քաղաքացիների վերադառնալ, հայրենի պատմական, հնագույն հո­ղեր»:

«Որքան շուտ նրանք դա հասկա­նան, այնքան լավ՝ իրենց, տարածաշր­ջանի համար: Եվս մեկ անգամ ցանկա­նում եմ ասել, որ մենք չենք պատ­րաստվում հաշտվել նման իրավիճակի հետ»,- սպառնացել է Ալիեւը: Ալիեւը հավելել է, որ կշարունակեն աճեցնել ռազմական հզորությունը եւ ձեռնար­կել բոլոր անհրաժեշտ միջոցները «պատմական հողերն օկուպանտնե­րից ազատագրելու» համար:

«Հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարու­թյունը, ճիշտ վերլուծելով տարածաշր­ջանում առաջ եկած իրավիճակը, շու­տափույթ կերպով դուրս կբերի օկուպացիոն ուժերը մեր հողերից: Հակա­ռակ դեպքում հնարավոր է ցանկացած տարբերակ, եւ մենք պատրաստ ենք ցանկացած տարբերակի»,- ասել է Ալիեւը: ժամանակին այդպիսի հայտարա­րություններին բավականին հանգիստ էինք վերաբերվում, բայց հիմա զար­մանալի իրավիճակ է, քանզի թավշակրոնների եւ սորոսականների հովանու ներքո երկրում մոլեգնում է պացիֆիս­տական քարոզչությունը: Համ էլ, երկրի փաստացի ղեկավարի շուրթերից չի հնչում ոչինչ, որը թույլ կտար են­թադրել, որ ցանկացած ոտնձգություն արժանի հակահարված կստանա: Լավ է՝ գոնե, Արցախ վերջին ուղեւորության ժամանակ զինվորների հետ հանդիպ­մանը «դուխով» գլխարկով չէր եկել:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ