28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչու Նիկոլ Փաշինյանը չներեց Զարուհի Փոստանջյանին. Հրապարակ

1524756308-5079

Վերջին օրերին յուրահատուկ ակտիվություն է ցուցա­բերում «Երկիր ծիրանի» կուսակցությունը, հայտարարություն­ներ է տարածում, որով «գաղտնա­զերծում» է թավշյա հեղափոխության «ակունքները»՝ այն անմիջականո­րեն կապելով Սերժ Սարգսյանի ու Նրա փեսայի՝ Միքայել Մինասյանի հետ: Հավերժ ընդդիմադիր Զարուհի Փոստանջյանը հեղափոխությունը եւ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավա­րումը համարում է կեղծ՝ ֆեյք, մեր­ժում է «սատանայի բանաձեւը» եւ Սերժի «մերժումը»:

Հարկ է նշել, որ Փոստանջյանի այս մերժողական վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ նոր չէ: Դեռեւս 2017թ. խորհրդարանական ընտրություն­ներից առաջ, երբ ձեւավորվում էին քաղաքական դաշինքները, «Ժա­ռանգություն» կուսակցությունը, որի անդամ էր նաեւ Զարուհի Փոս­տանջյանը, ցանկանում էր դաշինք կազմել այլ ընդդիմադիր կուսակցու­թյունների հետ: Որպես տարբերակ՝ քննարկվում էր Նիկոլ Փաշինյանի գլխավորած «ՔՊ»-ին միանալը, ինչին կտրականապես դեմ էր Փոստանջյանը: Նա դեռեւս այն ժամանակ էր Փաշինյանին համարում «իշխանության» մարդը եւ պայման էր դրել Րաֆֆի Հովհաննիսյանի առաջ՝ «Կամ ես, կամ Նիկոլը»:

Ըստ թերթի աղբյուրի, այդ ժամանակ Փաշինյանը հաճախ էր գնում «ժառանգության» գրասենյակ, որպեսզի դաշինք կազմելու գործը գլուխ բերի: Րաֆֆի Հովհաննիսյա­նը, սակայն, հարգելով իր գործընկերուհու կարծիքը, Փաշինյանի հետ քաղաքական դաշինք չի կազմում: Այ­նուհետեւ նա կանգ է առնում Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան «դուե­տի» վրա, իսկ ընտրապայքարին միայ­նակ մասնակցելու կողմնակից Զարու­հին լքում է կուսակցության շարքերը եւ ստեղծում «Երկիր ծիրանին»:

Վեր­ջինիս հեռանալը «ժառանգությունից» բավականին իջեցրեց կուսակցության վարկանիշը: Այժմ շատ ժառանգա­կաններ են փոշմանել, որ Զարուհուն չեն լսել եւ միայնակ չեն գնացել ընտրություններին: Փաստորեն, Զա­րուհի Փոստանջյանն իր քայլով 2017- ին մերժեց Նիկոլ Փաշինյանին: Մեկ տարի անց Փաշինյանն արեց իր քայլը եւ «գրավեց Հանրապետության հրա­պարակը»:

Այս տարվա ապրիլ-մայիսին եւ, դրանից հետո, կարելի է ասել, հայաստանյան ողջ քաղաքական դաշտը ենթարկվում է Փաշինյանին: Գարնա­նը հեղափոխությանը միացել էր նաեւ Զարուհի Փոստանջյանը, ում հաճախ էինք տեսնում հանրահավաքների, քայլերթերի ժամանակ: Ապրիլի 22- ին ոստիկանությունը ձերբակալեց Նիկոլ Փաշինյանին, իսկ երեկոյան Հանրապետության հրապարակն ավելի մարդաշատ էր, քան նախորդ հանրահավաքների ժամանակ: Երբ չկար հեղափոխության առաջնորդը, ձերբակալված էին նաեւ Սասուն Միքայելյանը եւ Արարատ Միրզոյանը, հրապարակն իրենց ելույթներով թեժ էին պահում ոչ «պրոֆեսիոնալ» միտինգավորները: Այդ օրը Փոս­տանջյանը մոտեցավ ամբիոնին եւ ցանկացավ ելույթ ունենալ: Հրապա­րակը, սակայն, սկսեց սուլել եւ բացականչել՝ «հեռացիր»:

Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, նույնպես բարձրա­ցավ բեմահարթակ եւ բառացիորեն քաշքշելով՝ Զարուհու ձեռքից խլեց բարձրախոսը: Երկար ժամանակ եր­կու կանայք իրար ձեռքից խլխլում էին բարձրախոսը: Այնուհետեւ Աննա Հակոբյանն իր ելույթում կատարվա­ծը հիմնավորեց նրանով, որ Զարու­հին ժամանակին ասել է, թե «Նիկոլը ծախված է»: Հրապարակի հասարա­կությունը մերժող «հու»-երով ճանապարհեց Զարուհի Փոստանջյանին, ում ժամանակին բոլորովին հակա­ռակ վերաբերմունքի էր արժանաց­նում:

Այս միջադեպը, կարծես թե, բեկումնային եղավ Փոստանջյանի քաղաքական հեղինակության հա­մար: Միջադեպից մի քանի ամիս անց արդեն Զարուհին անցել է գրոհի եւ բացահայտում է հեղափոխության «ֆեյքերին»: Առանց մեկնաբանելու այդ բացահայտումների բովանդա­կությունը, արձանագրենք, որ ժամա­նակին Փաշինյանը կամ, ավելի ճիշտ՝ նրա «թավշյա հեղափոխականները», չներեցին Զարուհուն՝ 2017-ին Նիկոլին մերժելու համար: Այսօր Զարուհին չի ներում Փաշինյանին՝ հրապարակավ իրեն մերժելու համար:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ