17 Նոյեմբերի, Saturday, 2018

Իրավիճակը սրվում է

Без названия (2)

Իրավիճակն Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքում կրկին սրվել է…Ադրբեջանական ԶԼՄ-ները, որոնք հիմնականում ներկայացնում են պաշտոնական տեսակետը, կցկտուր տեղեկություններ են հաղորդում այդ Գյանջայից… Ըստ Ադրբեջանի ԱԱԾ-ի տվյալների` հատուկ գործողության ժամանակ սպանվել է երկու մարդ՝ Ֆամիլ Ալեկպերովը և Ռուստամ Ռզաևը, որոնք պաշտոնական Բաքվի կողմից ներկայացվում են որպես կրոնական ծայրահեղական կազմակերպության անդամներ և ահաբեկիչներ…

Ադրբեջանի ԱԱԾ-ն տեղեկացրել է, որ այդ երկու ծայրահեղականները նախապատրաստել են ահաբեկչություններ կազմակերպել երկրի տարբեր մասերում, սակայն իրավապահներին հաջողվել է դրանք կանխել և ոչնչացնել կազմակերպիչներին… 

Թե ինչ է իրականում տեղի ունեցել Գյանջայում, պարզ չէ, քանի որ ընդդիմադիր կայքերը դեռ չեն մեկնաբանել տեղի ունեցածը… Հիշեցնեմ, որ իրավիճակը Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքում սրվեց սույն թվականի հուլիսի 3-ին, երբ մահափորձ տեղի ունեցավ Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի դեմ…

Ազերի իրավապահները ձերբակալեցին 11 անձի և մահափորձի կազմակերպման մեջ մեղադրեցին ՌԴ քաղաքացի Յունիս Սաֆարովին, ում մեղադրեցին նաև Իրանի գաղտնի ծառայությունների գործակալ լինելու մեջ…Իշխանությունները “վհուկների որս” սկսեցին քաղաքում ` տարրական տեռոր իշխանությունների հետ չհամագործակցող ուժերի նկատմամբ….Այս տեռորի պայմաններում էլ Գյանջայի բնակիչներից ոմանք (պաշտոնական տեղեկությունների համաձայն 150-200 հոգի) հուլիսի 10-ին հանրահավաք էին կազմակերպել Գյանջայի քաղաքապետարանի մոտ….Չարտոնված հանրահավաքը ցրելու հետևանքով` զոհվել են երկու բարձրաստիճան ոստիկան-գնդապետներ՝ Իլգար Բալաքիշիևը և Սամեդ Աբբասովը…Այդ ամենը պատճառ դարձավ, որ Ադրբեջանի իշխանությունները սկսեն մասսայական ձերբակալություններ, որոնց ժամանակ սպանվեցին ահաբեկչության մեջ կասկածվող մի քանի մարդիկ… 

Այժմ իրավիճակը, որքան հասկանում եմ, կրկնվում է… Ապշերոնյան բռնապետը շատ պարզ քաղաքականություն է վարում իրեն խիստ քննադատողների նկատմամբ. նրանց մեղադրում է ահաբեկչության մեջ և հրամայում ֆիզիկապես ոչնչանցնել…Չկա ընդդիմադիր, չկա և խնդիր…Ինչպես նաև այս մեթոդով Ալիևը վախեցնում է ապագայում իրեն քննադատողներին՝ սպառնալով սպանությամբ…Սակայն նույնիսկ այդ ամենից և Վելիևի` քաղաքապետի պաշտոնը լքելուց հետո իշխանություններին չի հաջողվում իրավիճակն ամբողջությամբ վերահսկել Գյանջայում…

Հ.Գ.Չի բացառվում,որ ԱՄՆ նախագահի օգնական Բոլթոնի տարածաշրջան այցից հետո այս երկու սպանված “ահաբեկիչներին” պաշտոնական Բաքուն ներկայացնի որպես իրանական գործակալներ՝ևս մեկ անգամ “ապացուցելով” Վաշինգտոնի այն թեզը,որ Իրանը ահաբեկիչներին հովանավորող երկիր է…

Գագիկ Համբարյան

Արխիվ

Նոյեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ