23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչ են քննարկել կրթության նախարարն ու Կարաբինան. Իրավունք

Համացանցում երեկ լուսանկար էր հայտն­վել, որտեղ երեւում է, թե ինչպես է ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն ընդունել ԼԳԲՏ համայնքի ակտիվիստ Գարիկ անունով մեկին, որը, ըստ ԶԼՄ- ներում տարածված տեղեկությունների, ԼԳԲՏ համայնքում հայտնի է որպես Կարաբինա: Թե ի՞նչ թեմայով կարող էին զրուցել տրանսգենդեր Կարաբինան եւ Արայիկ Հարությունյանը, ամեն դեպքում, որեւէ պաշտոնական հայտարարու­թյուն չկա: Սակայն, այս ֆոնին բավական ու­շագրավ է  Արայիկ Հարությունյանի մեկ այլ հայտարարություն: Նա երեկ Ազգային ժողովում հայտարարեց, որ պատրաստվում է ռեյտինգային ընտրակարգով «Իմ քայլը» դաշինքի ցուցա­կով առաջադրվել պատգամավորի թեկնածու, ընդ որում՝ ոչ ավել, ոչ պակաս Շենգավիթ եւ Մալաթիա-Սեբաստիա ընտրատարածքում, որ­տեղից նախորդ անգամ ստացել է բավականին ձայներ: Սակայն այս ուշագրավ հանդիպումից հետո ինչպիսին կլինի նրա վարկանիշը, ասենք շենգավիթցիների շրջանում, ցույց կտան ընտ­րությունները:

Ինչեւէ, Ա. Հարությունյանից հե­տաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերվում այն մեկնաբանություններին, որտեղ մարդիկ իրենց հիասթափությունն են արտահայտում, որ «Իմ քայլը» դաշինքում կարող են հայտնվել ինչ-որ խաժամուժ, այդ թվում եւ նախկինում վարկաբեկված դեմքերից.

«Մենք չենք անդրադառնում այդ մեկնաբանություններին, որովհետեւ էլի մարդիկ իրենց համար հողմաղացներ են հնա­րում, պայքարում են այդ հողմաղացների դեմ, բայց հողմաղացներն իրականում չկան: Ես կոչ կանեմ՝ սպասել, առաջիկայում ցուցակը կհրապարակվի, նոր ինքներդ կարող եք գնահատա­կան տալ՝ ինչ խաժամուժ է ներգրաված այդ ցու­ցակում: Կարծում եմ՝ այդ ցուցակը ձեզ դուր կգա»: Այդուհանդերձ, թե ովքեր են .նախկին իշ­խանության ներկայացուցիչներից տեղ գտնելու այդ ցուցակում, Ա. Հարությունյանը հավելեց. «Կհրապարակվի՝ կիմանաք»:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ