20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանին ցավակցել կարելի է. Հրապարակ

Իշխանություններից մեր դժգոհությունները պետք է բաժանել եր­կու մասի՝ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ, կամ՝ հիմնավոր եւ անհիմն դժգոհություններ: Այն, որ հեղափոխությունը մեր կյանքի որակը չի փոխել եւ առաջիկայում էլ չի փոխելու, այլեւս ոչ մեկի համար գաղտնիք չէ՝ անգամ ամենաոգեւորվածների: Սակայն իրավացի են նրանք, ովքեր պն­դում են՝ 6 ամսում փոփոխություն­ներ ապահովելը կամ նման հույսեր փայփայելն անիրատեսական է: Դրա համար ժամանակ է հարկավոր եւ լուրջ աշխատանք:

Ահա, այստեղից սկսվում են օբյեկտիվ դժգոհությունները: Արդյոք կատարվում է լուրջ աշխատանք, եւ որոշ ժամանակ անց մենք կզգանք դրա հետեւանքները մեր մաշկի վրա, մեր կենցաղում: Դատելով մինչ օրս կառավարության կատարած քայլերից եւ հատկապես կազմից՝ քիչ հավանական է: Երբ մարդիկ օրինաչափ հարց են բարձ­րացնում՝ ով է մեր երկիրը հանելու այս փոսից, ովքեր են կառավարության կազմում ընդգրկված այն բանիմաց, աշխատասեր, սկզբուն­քային անձինք, ովքեր ապահովելու են մեր երկրի առաջընթացը, ծանր լռություն է հետեւում:

Եվ իսկապես, այսօր կառավարության կազմում ընդգրկված, բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց աստղաբույլն ուսումնասիրելիս միմիայն ցավակցել կարելի է Նիկոլ Փաշինյանին: Այս կազմով ու այս որակի կադրե­րով պրակտիկորեն ոչինչ անել հնա­րավոր չէ:

Իսկ ինչ անել, եթե նոր իշխանությունը չունի կադրային բանկ, որակյալ կադրերը երկնքից չեն ընկնելու, եւ այլ երկրներից հնարավոր չէ դրանք ներմուծել: Սին են նաեւ այն հույսերը, որ սփյուռքը կա­րոդ է որակյալ կադրեր մատակարա­րել: Հենց այս հենքի վրա էլ ծնվել է Փաշինյանի՝ հին, պրոֆեսիոնալ կադրերին հիշելու՝ ասպարեզ բերելու միտքը: Բայց այստեղ էլ հարց է ծագում՝ իսկ ինչ իմաստ ուներ 6 ամիս շարունակ կադրային ջարդ անել ու բոլոր հներին հեռացնել: 

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ