19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Բոլորը դրոշը վերցրած` «ՔՊ»-ից ավելի շատ են գովում Փաշինյանի կառավարությանը /տեսանյութ/

«Այս երկիրը ձևական ընդդիմության կարիք չունի: Մեր երկիրը իրական ընդդիմության և իրական իշխանության կարիք ունի, որոնք երկուսն էլ իրար հարգում են և պայքարը չեն տանում միջանձնային վիրավորանքների վրա: Թե՛ իշխանությունը և թե՛ ընդդիմությունը պետք է իր գործառույթն անի և պաշտպանի ՀՀ շահերը: Այդ ընդդիմությունը մենք ենք,  ուրիշը չկա»,-Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ԱԺ փոխնախագահ,  ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Էդուարդ Շարմազանովը փաստեց՝ դեռ ոչ ոք չի խոսել ընդդիմության անունից. «Ո՞ւր են, խոսե՞լ են: Որ մեկն է խոսել: Եթե սևի և սպիտակի կռիվ ա, եթե մեծամասնությունը Փաշինյան ա, ուրեմն մյուս կողմն էլ, ով որ համամիտ չի, ինձ պետք ա պաշտպանի. ես եմ քննադատել»:

«Բոլորը դրոշը վերցրած իրար հերթ չտալով, պատերի տակ ուրիշ բան խոսելով «Քաղաքացիական պայմանագրից» ավելի շատ են գովում Փաշինյանի կառավարությանը: Մենք Բրեժնևի ժամանակներում չենք ապրում, որ կանգնեն ու ծափահարեն: Մեր երկրի խնդիրները հենց դրանից են եղել»,-ասաց Շարմազանովը:

Դիտարկմանը՝ ՀՀԿ-ի ժամանակ չկային այդ խնդիրները, վերջինս փաստեց, որ եղել են.«Եթե մեր ժամանակ ամեն ինչ լավ լիներ, մենք այսօր կլինեինք իշխանության»,-նշեց Շարմազանովը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ