29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Արա Մինասյանը չի կալանավորվի. Փաստաբան

default (1)

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նախկին տնօրեն, պրոֆեսոր Արա Մինասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չի կիրառվի․ առաջին ատյանի դատարանը մերժել է քննիչի ներկայացրած միջնորդությունը: Այս մասին  ասել է Արա Մինասյանի փաստաբան Տիգրան Ղազարյանը:

«Խափանման միջոցը փոխելու միջնորդությունը քննելու նիստը երեկ էր սկսվել,այսօր շարունակվեց եւ  դատարանը որոշում կայացրեց, որ միջնորդությունը ենթակա է մերժման՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ: Մենք մինչ այդ ներկայացրել էինք բոլոր առարկությունները, որ բացակայույմ են կալանքի կիրառման պայմանները, մասնավորապես, հիմնավոր կասկածը բացակայում է, բացակայում  են նաեւ կալանքի կիրառման հիմքերը, այսինքն՝ միջնորդությունը ենթակա է մերժման»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ դատական ակտի պատճառաբանական մասը դեռ չեն ստացել:

Հիշեցնենք, որ ՀՀ Քննչական կոմիտեն նոյեմբերի 2-ին որոշում է կայացրել  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանին մեղադրանք առաջադրել առանձնապես խոշոր խարդախության և մի խումբ անձանց հետ փաստաթղթեր կեղծելու համար։ Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերությունում հայտնաբերված  առերևույթ չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ չարաշահումների իրականացմանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական» կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրենի առնչության վերաբերյալ։

Նախաքննության ներկա փուլում հանցագործությամբ առերևույթ պատճառված վնասի չափը կազմում է 426.343.650 ՀՀ դրամ։

Որոշում է կայացվել՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրեն Արա Մինասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ