25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հնարավոր է համաներումից հետո հանցավորության մակարդակը բարձրանա. Արտակ Զեյնալյան

Մեր պահանջարկն ավելին է, գումարները քիչ են, պետք է կարողանանք այնպես վերաբաշխենք, որ բյուջեն ոչ թե շարունակի նվազել, այլ աճել, որ ստիպված չլինենք պարտք վերցնել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, Աժ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով 2019 թվականի բյուջեի նախագծին:

«Նախարարություններն ինքնաբավ չեն եւ չպետք է ամեն մեկը վերմակը քաշի իր վրա: Կառավարությունն ու ԱԺ-ն պետք է որոշեն, թե ինչի վրա ծախսեր կատարեն»,-ասաց նա:

Հարցին, թե մտավախություն չունե՞ք, որ համաներումից հետո հանցավորության մակարդակը կբարձրանա, Զեյնալյանն արձագանքեց. «Այդպիսի վերլուծություններ, վիճակագրություն եղել են, փորձ կա, որ հանցավորության մակարդակը բարձրանում է: Չի բացառվում նաեւ, որ Հայաստանում էլ բարձրանա, բայց դա պարտադիր պայման չէ: Կամ այն չափով, ինչ չափով նախկինում եղել է, պարտադիր չէ, որ այդ չափով բարձրանա»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ