25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Նախարարի նոր «գլուխգործոցը». Ժողովուրդ

ՀՀ առողջապահության նախարարի ժա­մանակավոր պաշտոնակատար Արսեն Թորոսյանի հերթական «գլուխգործոցն» է երևան եկել: 

Օրաթերթի նո­յեմբերի 1-ի համարում անդրադարձել էինք Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդա­նոցի տնօրեն Մհեր Դավիդյանցի և իր տե­ղակալների աշխատավարձերի բարձրաց­ման փաստին (այն 350.000-ից դարձել է 710.000), ինչը, ի դեպ, մեզ հետ զրույցում հաստատել էր հենց Դավիդյանցը:

Ըստ որոշ տեղեկությունների’ նախարարի ըն­կեր Դավիդյանցը մեզ հետ խոսելուց անմի­ջապես հետո (օրաթերթի և Դավիդյանցի միջև զրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին) աշխատավարձերի թեմայի մասին «զեկուցել է» Թորոսյանին, ինչից հետո, ըստ որոշ տեղեկությունների, Թորոսյանը հետին թվով՝ հոկտեմբերի 30-ին, հրաման է արձակել տնօրենների, տեղակալների և գլխավոր հաշվապահների աշխատավար­ձերի չափաբաժինների մասին: 

Սակայն օրաթերթին ԱՆ-ից փոխան­ցեցին, որ նման բան չկա, անգամ տեխնիկապես դա հնարավոր չէ: Ի դեպ, օրաթերթը տեղեկացավ, որ նախարարի ԺՊ-ն իր այս հրամանը էլեկտրոնային հասցեներով (մեյլերով) է ուղարկել հասցեատերերին: Եվ ամենաուշագրավն այն է, որ Թորոսյանը ուժը կորցրած է ճանաչել՝ հիմք ընդունելով վարչապետի 2018 թվա­կանի հուլիսի 11-ի N 728-L որոշումը: Բայց այնքան են շտապել նախարարությունում, որ հրամանի մեջ շփոթել են՝ նշելով «հուլի­սի 11»: Մինչդեռ վարչապետը ընդունել է N 728- L որոշումը հունիսի 11-ին:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ