25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Թուրքիայի ափերի մոտ խորտակվել է սիրիացի փախստականներով նավը

Առնվազն 20 մարդ է խորտակվել Թուրքիայի ափերի մոտ սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած նավաբեկության հետեւանքով, գրում է “Hurriyet”-ը: Ըստ պարբերականի` նավը, որը տեղափոխելիս է եղել շուրջ 100 փախստականների Սիրիայից եւ Իրաքից, խորտակվել է Իզմիր նավահանգստից քիչ հեռու:

Տուժածներին օգնության են հասել ափամերձ պահակազորի թուրքական նավերը: Նրանց հաջողվել է փրկել 43 ուղեւորի եւ ջրից հանել 20 դիակ: Մնացած ուղեւորներն անհայտ կորած են համարվում: Ըստ վերջին տվյալների` մի քանի փախստականների հաջողվել է ափին հասնել լողալով:

Թուրքական իշխանությունները պարզել են, որ նրանք մեծ մասամբ սիրիական եւ իրաքյան քրդեր են, որոնք փորձել են ծովով հասնել եվրոպական երկրներից որեւէ մեկը, իսկ այնտեղից էլ Մեծ Բրիտանիա: Փրկված փախստականները պատմել են նաեւ, որ ձկնորսական նավակը, որից իրենք որոշել են օգտվել, խորտակվել է ճեղքվածքի պատճառով, որը տեղի է ունեցել ժայռի հետ բախման արդյունքում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ