25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Աննախադեպ ցայտնոտ. Հրապարակ

Եվ այսպես, արձանագրենք, որ մտանք ԱԺ ընտրությունների նախընտրական փուլ: Արդեն իսկ հայտնի է ընտրությունների օրը. դեկտեմբերի առաջին կիրակին՝ 9-ը: Դեկտեմբերին մեզանում դեռեւս ընտրություն չէր եղել: Նախ, որովհե­տեւ դեկտեմբերը ցուրտ ամիս է, ապա՝ Նոր տարվա նախօրեն է, եւ մարդկանց միտքը, որպես կանոն, զբաղված է ամանորյա հոգսերով ու տոնի սպասումներով: Այս ամսին մեզանում մշտապես իջնում է քա­ղաքական ակտիվությունը, մար­դիկ սկսում են մթերք առնել կամ ուղեգրեր ձեռք բերել, ու բոլորը պատրաստվում են տոներին, որը մեր ժողովրդի ամենասիրելի տո­ներից մեկն է:

Գուցե դեկտեմբերի 9-ը դեռ նախատոնական ակտիվ եռուզեռի շրջան չէ, սակայն, ցա­վոք, վարչապետի ընտրության օրն էլ, ընտրական ժամանակացույցով եւ Սահմանադրությամբ պայմանա­վորված, լինելու է դեկտեմբերի 31-ը: Այսինքն՝ տոլմայի ու բլինչիկի արան­քում ազգս հետեւելու է ԱԺ նիստին ու վարչապետի ընտրությանը: Եթե այս ամենին գումարենք նաեւ այն, որ դեկտեմբերի սկիզբը, կոնկրետ՝ 7-ը, նաեւ երկրաշարժի հիշատակի օրն է, եւ այն համընկնելու է քարո­զարշավի վերջին՝ ամենալարված օրվա հետ, պարզ կդառնա, որ ընտ­րությունների օրը, բոլոր առումնե­րով, անհաջող է ընտրվել:

Այս իրո­ղության հետ կարելի էր հաշտվել, իհարկե, եթե ունենայինք աննախա­դեպ ֆորսմաժորային իրավիճակ՝ բնական դեպքերով պայմանավոր­ված ԱԺ անակնկալ արձակում, բայց ակնհայտ է, որ նման իրավի­ճակ չկա: Ոչինչ չէր խանգարի, եթե ընտրությունները նշանակվեին, ասենք, դեկտեմբերի կամ հունվարի կեսին՝ 10-15 օրում ո’չ հին Ազգային ժողովն ավերածություններ կաներ, ոչ էլ «Քաղպայմանագրի» քվեները կտրուկ անկում կապրեին: Փոխարենը մարդիկ հանգիստ Նոր տարի կանեին, քաղաքական ուժերը մի քիչ ավելի շատ ժամանակ կունենային պատրաստ­վելու, եւ այս աննախա­դեպ ցայտնոտը չէր լինի:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ