25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը տրամադրված չէ Ամանորը տոնել ըն­դամենը 3 օր. Ժողովուրդ

Կարեն Կարապետյանի կառավարության՝ ամանորյա տոները կրճատե­լու անսովոր նախաձեռնությունը կյանքի չի կոչվի: Նշենք, որ ամանոր­յա տոները կրճատելու վերաբերյալ նախագծին կառավարությունը հա­վանություն էր տվել անցած տարվա վերջին, իսկ ազգային ժողով այն ներկայացվել էր այս տարվա փետր­վարի 6-ին: Հիմնական զեկուցողը սո­ցապ նախկին փոխնախարար Թադեուս Ավետիսյանն էր: Օրաթերթը պարզեց, որ նախագիծը հեղինակը հետ է վերցրել այս տարվա հունիսի 6-ին՝ թավշյա հեղափոխու­թյունից հետո:

Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը մտադիր էր 2019 թվականից կրճատել ավանդաբար մի քանի օր շարունակ նշվող Ամանո­րը: Նա առաջարկում էր տոնական ոչ աշխատանքային օրերի ցանկից հանել հունվարի 3-ը, 4-ն ու 5-ը: Այ­սինքն՝ ոչ աշխատանքային կլինեին միայն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը եւ հունվարի 6-ը: Պարզվում է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը տրամադրված չէ Ամանորը տոնել ըն­դամենը 3 օր:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ