17 Նոյեմբերի, Saturday, 2018

Բաքվից առաջարկ են հղել Երեւանին

adrbejani-taracqayin-amboghjak-n125280-1

Ադրբեջանը ՀՀ-ին առաջարկել է երկու կողմում ձերբակալված անձանց և գերիներին փոխանակել՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, հայտնում է «Ինտերֆաքս Ադրբեջան»-ը՝  վկայակոչելով իրաղբյուրին և հավելելով, որ Երևանը դեռևս չի պատասխանել:

«Հայկական կողմին 2 կողմում ձերբակալված անձանց «բոլորի բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակելու պաշտոնական առաջարկ է արվել, սակայն Երևանը դեռևս չի արձագանքել»,- հայտնել է գործակալության աղբյուրը՝ հավելելով, որ Ադրբեջանը ՀՀ-ին առաջարկում է այդ սկզբունքը կիրառել նաև ապագայում:

Ներկայում Ադրբեջանում են գտնվում ՀՀ երեք քաղաքացիներ՝ Արսեն Բաղդասարյանը, Կարեն Ղազարյանը և Զավեն Կարապետյանը: Բաքուն նրանց որպես դիվերսանտ է ներկայացնում: Նրանք ձերրբակալվել են համապատասխանաբար 2014, 2018 և 2017 թվականներին:

Արսեն Բաղդասարյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։ Նա դիվերսիայի մեջ է մեղադրվում։

Կարեն Ղազարյանը մեղադրվում է Ադրբեջանի դեմ հանցագործություններ իրականացնելու մեջ, նրա գործը դեռ քննվում է: Զավեն Կարապետյանը քաղաքացիական անձ է, նրա կարգավիճակի որոշման հարցով աշխատանքներ են տարվում:

Հայաստանում ևս ներկա պահին երեք գերի կա՝ Ադրբեջանի քաղաքացի Շաբհազ Գուլիևը, ՌԴ քաղաքացի Դիլգամ Ասկերովը, որոնք գերի են ընկել 2014-ին: Գուլիևը զենք կրելու, սահմանն ապօրինի հատելու և լրտեսությամբ մարդկանց առևանգելու համար դատապարտվել է 22 տարվա, իսկ Ասկերովը՝ ցմահ ազատազրկման:

 

 

Արխիվ

Նոյեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ