19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ավինյանի ընկերությունը 12 տոկոսանոց վարկ է ստացել, որի 10 տոկոսը փակելու է պետությունը . Politik.am

Մեր նախորդ հրապարակումներից մեկում գրել էինք, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին պատկանող «Իրիգեյթ» ՍՊԸ-ն ՀՀ Գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի»-ի կողմից 16 մլն դրամ անհատույց գրանտ է ստացել` չրի բիզնեսը զարգացնելու համար:

Այս հրապարակմամբ հստակ էր, որ կա շահերի բախում, քանի որ «Իրիգեյթ» ՍՊԸ-ն գրանտը ստացել էր այն ժամանակ, երբ Տիգրան Ավինյանն արդեն փոխվարչապետ էր նշանակվել:

Պարզվում է` Տիգրան Ավինյանին պատականող «Իրիգեյթ» ՍՊԸ-ն, որն այժմ ղեկավարում է նրա հայրը` Արմեն Ավինյանը, նաև աննախադեպ ցածր տոկոսադրույթով վարկ է ստացել:

Ընկերությունը վարկ է ստացել ՀՀ գյուղնախարարության կողմից իրականացվող «Կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի շրջանակում (ամբողջական ցանկը՝ այստեղ):

«Կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի իրականացման նպատակը բարձրարժեք մշակաբույսերով՝ բազմամյա տնկարկներով և բանջարաբոստանային մշակաբույսերով զբաղեցված հողատարածքներում ոռոգման արդյունավետ եղանակների ներդրման խթանումն է:

Ծրագրի մասնակից կազմակերպությունները վարկ կարող են վերցնել «Ակբա կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ից, «Ինեկոբանկ» ՓԲԸ-ից, «Արմսվիս բանկ» ՓԲԸ-ից, «Ֆարմ կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ-ից, «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ից,  «Հայբիզնես բանկ» ՓԲԸ-ից, «Արդշինբանկ» ՓԲԸ-ից, «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ՈՒՎԿ-ից:

ՀՀ ԳՆ աշխատակազմի հողերի օգտագործման և մելիորացիայի վարչությունից Politik.am-ի հետ զրույցում ասացին, որ ծրագրով տրվում է 12 տոկոսանոց վարկ, որի 10 տոկոսը սուբսիդավորում է պետությունը:

Մենք նաև կապ հաստատեցինք «Իրիգեյթ» ՍՊԸ տնօրեն Արմեն Ավինյանի հետ` հասկանալու համար, թե որքան վարկ են վերցրել բանկերից այս ծրագրով: Արմեն Ավինյանը, լսելով մեր հարցը, ասաց, որ հիմա զբաղված է և չի կարող պատասխանել:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ