24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ալկոհոլի չափավոր օգտագործումը կարող է նվազեցնել շաքարային դիաբետով հիվանդանալու վտանգը

Ըստ նոր հետազոտությունների արդյունքների` միջին տարիքի կանայք, ովքեր օգտագործում են զտված ածխաջրերով սնունդ, կարող են նվազեցնել շաքարային դիաբետով հիվանդանալու վտանգը, եթե չափավոր քանակով ալկոհոլ օգտագործեն:

26 տարի շարունակ հետևելով ավելի քան 80.000 կանանց` հետազոտողները պարզել են, որ այն կանայք, ում սննդակարգը հարուստ է զտված ածխաջրերով, օրինակ սպիտակ հաց, կարտոֆիլ, կամ քաղցր ըմպելիքներ, 30 տոկոսով ավելի քիչ են վտանգված շաքարային դիաբետով հիվանդանալու, եթե սննդակարգում օգտագործում են չափավոր քանակով ալկոհոլ:

FoxNews-ը գրում է, որ այս հետազոտության արդյունքները հրապարակվել են American Journal of Clinical Nutrition-ում: Այն չի ապացուցում, որ ալկոհոլը կարող է կանխել շաքարային դիաբետը, բայց գիտնականները, ովքեր աշխատել են հետազոտության վրա, կարծում են, որ ալկոհոլը կարող է ազդել ինսուլինից ազատվելու՝ օրգանիզմի ունակությունների վրա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ