19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Որոշակի սննդամթերքից չօգտվելը կարող է հետագայում ալերգիաների պատճառ դառնալ

Ըստ նոր հետազոտության արդյունքների` այն երեխաներին, որոնց վաղ տարիքում չեն թույլատրում որոշակի սննդամթերքից օգտվել, հետագայում ալերգիաներ ունենալու ավելի մեծ վտանգ է սպառնում:

Mail Online-ը գրում է, որ հետազոտությունը ցույց է տվել, որ ծնողները չպետք է իրենց երեխային դաստիարակեն այնպես, որ նա հրաժարվի որոշ տեսակի սննդամթերքներից, և ընդհակառակը՝ պետք է այնպես անեն, որ նրանք վաղ տարիքում ուտեն այնպիսի սնունդ, որը, ինչպես ծնողները ենթադրում են, հետագայում կարող է ալերգիայի պատճառ դառնալ:

Այս նոր հետազոտությունն ամբողջովին դեմ է այն ավանդական պատկերացմանը, ըստ որի՝ ծնողները հղիության ընթացքում և երեխայի կյանքի առաջին տարիներին պետք է նրանց հեռու պահեն «վտանգավոր» ուտելիքներից:

Այժմ երեք հիմնական հետազոտություն է իրականացվում, որոնք կփորձեն պարզել, թե ինչպես պաշտպանվել սննդի վատ ազդեցությունից:

Այս հետազոտությունները իրականացվում են Լոնդոնի Քինգս քոլեջում, Քեմբրիջի համալսարանում և Հյուսիսային Կալիֆոռնիայի Դյուք համալսարանում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ