20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սխտորը մարդկանց փրկում է սրտի կաթվածից

Սխտորը համարվում է լավագույն միջոցը սրտի հիվանդությունների դեմ: Այդպիսի եզրակացության են եկել ԱՄՆ Էմորի համալսարանի բժշկական դպրոցի (Emory University School of Medicine in the United States) գիտնականները:

Ինչպես գրում է The Daily Mail-ը, գիտնականների խոսքերով, սխտորը պարունակում է դիալիլ-եռսուլֆիդ, որը կանխում է սրտի հյուսվածքների քայքայումը: Հյուսվածքների քայքայման դեպքում առաջանում է սրտի կաթված: Փորձի արդյունքում նրանք մոտ 45 րոպեով արգելափակել են առնետների կորոնար զարկերակները` ձևացնելով սրտի կաթված, որից հետո ամեն օր ներարկել են դիալիլ-եռսուլֆիդ: Արդյունքում կրծողների մոտ, որոնք այդ ներարկումը ստացել են արյան շրջանառությունից զրկված սրտամկանի շրջանում, նկատվել է վնասի զգալի կրճատում (61%)` ի տարբերություն առնետների այն խմբի, որոնք ներարկում չեն ստացել:

Դիալիլ-եռսուլֆիդը արտադրում է ծծմբաջրածին, որը ցածր կոնցենտրացիաների դեպքում կարող է սրտամկանի հյուսվածքները պաշտպանել: Հենց դրա համար բժշկական դպրոցի աշխատակիցները օգտագործել են դիալիլ-եռսուլֆիդ, որպեսզի սրտին մատակարարեն անկայուն և փոփոխվող ծծմբաջրածին` հրաժարվելով ներարկումներից:

Հետազոտության հաշվետվությունը գիտնականները ներկայացնելու են Ֆլորիդա նահանգի Օրլանդո քաղաքում տեղի ունեցող Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի (American Heart Association’s Scientific Sessions) ամենամյա նստաշրջանի ժամանակ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ