18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Առողջապահության ոլորտում պետությունն ինչո՞ւ է իր վրա պարտավորություն վերցրել

Ազգային ժողովի տնտեսական հարցերի, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստի ժամանակ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարեց, որ ոչ արտահանելի ճյուղերում 8 տոկոս շահութաբերության աճ է նկատվել։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հետարքրքվեց, թե ո՞ր ոլորտներում է աճը գրանցվել և ինչո՞վ է պայմանավորված։ Ի պատասխան՝ Ջանջուղազյանն ասաց, որը հիմնական աճը ծառայությունների և առևտրի ոլորտում է, իսկ մանրամասները խոստացավ ավելի ուշ փոխանցել։

Պատգամավորը նաև հարկերի թվաքանակի կրճատման մասին հարց ուղղեց. «Դուք խոսում էիք հարկային ռեժիմների պարզեցման մասին, ժամանակը չէ՞, որ անցնեք հարկերի թվաքանակի կրճատման։ Մենք ունենք 17-18 հարկատեսակ»։

Ջանջուղազյանը պատասխանեց, որ խնդիրն այն չէ, որ լինի միայն անվանական երեք ռեժիմ, այլ, ըստ նրա՝ ավելի կարևոր է, թե դրանք ինչ նպատակ են հետապնդում, ինչպես են ընկալվում և մեկնաբանվում.

«Շատ տարածված է այն ընկալումը, որ շրջանառության հարկի ռեժիմն արտոնյալ ռեժիմ է, պետք է հասկանալ՝ դա որ խմբին է վերաբերում, արդյոք պետք է դիտարկել որպես արտոնյա՞լ, թե՞ որպես այլընտրանքային։ Այսինքն՝ հեռանկարում մեր նպատակադրումը ո՞րն է՝ ունենանք ընդհանուր հարկման մի համակարգ, որը կլինի, օրինակ՝ ԱԱՀ տրամաբանությամբ, թե մենք ունենանք տարատեսակ համակարգեր, խճճվենք դրանց մեջ, չկարողանանք պարզել՝ կարգավորումներն են խնդիրը, թե հենց կարգավորումներն այնպիսին են, որ թույլ են տալիս՝ խելացի հարկ վճարողները տեղավորվեն իրենց համար հարմարավետ զոնայում և հնարավորինս քիչ հարկ վճարեն։ Այսինքն՝ սրա ճանապարհը առավելագույն պարզեցումն է»։

Ֆինանսների նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ եթե որևէ գործոն չլիներ, ճիշտ կլիներ ունենալ միկրոձեռնարկություն, որը փողի տեսանկյունից ընդհանրապես հետաքրքրություն չներկայացներ, այնտեղ լիներ զրո վարչարարություն և ընդհանուր հարկման համակարգ։

«Իսկ մյուս դեպքերում ունենում ենք դասակարգում, հետևաբար՝ դրանից բխող խնդիրներ։ Եթե այդ դասակարգման մեջ էլ բացառություն ենք ավելացնում, իսկ բացառության մեջ՝ մեկ ուրիշ բացառություն, ուրեմն՝ մենք ունենում ենք մոտավորապես այն վիճակը, որն այսօր ունենք, և որից այնքան էլ գոհ չենք։ Բայց պետք է հաշվի առնենք նաև մեր ունեցած իրականությունը։

Մեր կարծիքով, որը վերջնական որոշում չէ՝ պետք է շրջանառության հարկի ռեժիմը դիտարկել՝ որպես այլընտրանքային։ Դա պետք է նախագծված լինի այնպիսին, որ այդտեղ մարդն իրենց այդքան էլ հարմարավետ չզգա, ջանք գործադրի, որպեսզի այդտեղ չմնա»։

Ինչ վերաբերում է քաղաքացիներին տրվող արտոնություններին և դրանց արդյունավետությանը, ապա Ջանջուղազյանը բերեց առողջապահության ոլորտի օրինակը.

«Առողջապահության ոլորտում պետությունն ինչո՞ւ է իր վրա պարտավորություն վերցրել, որ բոլորն օգտվեն այդ արտոնություններից, միգուցե պետք է սահմանափակել, օրինակ, իմ արտոնությունից օգտվելու հնարավորությունը, իսկ սոցիալապես ծանր վիճակում գտնվող խավին ծառայություններից օգտվելու ավելի մեծ հնարավորություն տալ։ Հետևաբար, ցավոք, չկա այն գնահատականը, որ ասենք՝ արտոնությունը ծառայել է իր նպատակին»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ