15 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2018

Հայ-իրանական սահմանի դե ֆակտո հնարավոր փակման մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը աննախադեպ է

D1B9023A-34E0-4642-B315-AD55C9E6830B_w1023_r1_s

Հայ-իրանական սահմանի դե ֆակտո հնարավոր փակման մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը աննախադեպ է և վտանգավոր:

Աշխարհաքաղաքական զարգացումների հորձանուտում, անգամ ամենասուր իրավիճակներում այդ սահմանաը միշտ բաց է մնացել: Հիշեք, նաև որ 90-ականներին այդ սահամանը պատերազմող և շրջափակված Հայաստանի համար “կյանքի ճանապարհ” էր:

ԱՄՆ-ով, կամ որևէ այլ երկրով, պայմանավորել Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունները խստագույնս դատապարտելի կլինի:

Իսկ եթե Փաշինյանի հայտարարության հիմքում ընկած է իրանա-ամերիկյան հնարավոր ռազմական բախումը, ապա դա այնքան կործանարար կլինի ռեգիոնի համար, որ սահմանի փակումով չենք պրծնի, պարոնայք: Այդ դեպքում իրավիճակին համարժեք լուծումների մասին խորհե՞լ եք: Էքստրեմալ սցենարներին երկիրը պատրաստե՞լ եք:

Չմոռանաք երբեք նաև այն կարևորագույն փաստը, որ Արցախ-Իրան սահման ևս գոյություն ունի, և այն մոտ 3 անգամ ավելի երկար է, քան Հայաստանինը: Իսկ այդ մասին մտածե՞լ եք: Արցախի Հանրապետության ղեկավարության հետ համատեղ գործողությունների հնարավոր սցենարներ քննարկե՞լ եք:

Աղմկահարույց հայտարարություններից հետո պատրաստ եղեք առերեսվելու բազմաթիվ հարցականների հետ:

Արմեն Աշոտյանն է մտահոգություններով կիսվել ֆեյսբուքյան հանրագրում: 

 

Արխիվ

Նոյեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ