18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը. Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

«Ընդ որում, խնդրում եմ որևէ մեկը որևէ կերպ սա չմեկնաբանի, թե մենք այս դիրքորոշմամբ նսեմացնում ենք 1915թ. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, որովհետև Ցեղասպանության ճանաչման հարցը մեզ համար ու մեր ընկալմանբ հայ-թուրքական հարաբերություններում խնդիր չէ», – ասաց Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով.

«Դա մեզ համար անվտանգության խնդիր է և ոչ միայն մեզ համար՝ միջազգային անվտանգության խնդիր է, ու դա մեր ներդրումն է ցեղասպանությունների կանխարգելման միջազգային գործընթացին»։

Փաշինյանը նշեց՝ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների բացել հայ-թուրքական սահմանը.

«Ըստ էության, սահմանը մեր կողմից փակ չէ։ Սահմանը փակ է Թուրքիայի կողմից ու Թուրքիայի կողմից փակ է Ղարաբաղյան հակամարտության պատճառով. դա վատ քաղաքականություն է, որովհետև, եթե որևէ մեկը հույս ունի Հայաստանի Հանրապետությանը, Ղարաբաղի ժողովրդին հարկադրանքի և սպառնալիքի ճանապարհով մղել Ղարաբաղյան հարցի կարգավորման այս կամ այն տարբերակին, ինքն ուղղակի սխալվում է և ես ուզում եմ, որ բոլորս սա արձանագրենք», – ասաց ՀՀ վարչապետի թեկնածու՝ ընդգծելով.

«Այո՛, մենք պատրաստ ենք հարցի կարգավորման շուրջ բանակցային գործընթացին, բայց բացառում եմ, որ մեր կառավարությունը և մեր ժողովուրդը հարկադրանքի, սպառնալիքի, շրջափակումների գործադրմամբ կարող է որևէ քայլ անել։ Ընդհակառակը՝ մենք այդ պայմանների գործադրմամբ ավելի կամրանանք, կհամախմբվենք և ի վերջո կհասնենք մեր ազգային նպատակներին»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ