20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Փաշինյանը գլխատում է յուրայիններին ու «Ծռերին ». Հրապարակ

Նոր Ընտրական օրենսգիրքը չընդունվեց, եւ դրանից ել­նելով՝ քաղաքական ուժերը դեկտեմբերին խորհրդարանական ընտրությունների են գնալու գործող օրենսգրքով:

Տեղի ունեցածը մի փոքր անհավատալի է թվում: Այդ ինչպես է, որ 6-րդ գումարման խորհրդարանը գտնվում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրպանում, ու դժվար թե պատգամավորները համարձակվեին «արկածախնդրության» դիմել՝ դեռեւս չհաղթահարած հոկտեմբերի 2-ի արկածախնդրության ծանր հետեւանքները:

Այդ օրը ՀՀԿ-ն պարզապես ջախջախվեց ու չէր կարող նորից ընթանալ ոչնչանալու ճանապարհով: Տպավորությունն այնպիսին է, որ հենց Փաշինյանը հակված չէր նոր ԸՕ-ի ընդունմանն ու դրա համար էլ գործընթացը թողեց ինքնահոս վի­ճակում՝ անուղղակիորեն առավելու­թյունը տալով գործող օրենսգրքին: Հարց է առաջանում’ ինչու, չէ որ ամիսներ շարունակ մի ամբողջ թիմ, առանց շունչ քաշելու, աշխատել էր նոր ԸՕ-ի նախագիծը ժամանակին ավարտելու ու ներկայացնելու համար: Բանն այն է, որ այս արհեստական ու թվացյալ պարտության միջոցով վարչապետը կարողանում է մի քանի նապաստակ խոցել ու հայտնվել շատ ավելի շահեկան դիրքերում:

Նախապատվությունը տալով հին ընտրակարգին՝ Փաշինյանն առաջին հերթին ծանր հարված հասցրեց Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ու դրա համակիրներին, որոնք բազմանում են աննախադեպ թվերով: Հարվածի առաջին հասցեատերն առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էր, որն էլ հենց վարչապետին առընթեր ընտրա­կան օրենսդրության բարեփոխման հանձնաժողովի նախագահն էր ու փաստացի քաղաքական պատաս­խանատվություն էր կրում գործըն­թացի բարեհաջող ավարտի համար:

Փաստորեն, այս քայլով վարչա­պետն էականորեն թուլացրեց Միրզոյանի դիրքերը թիմի ներսում, քանի որ առաջին փոխվարչապետի առաջնորդած գործընթացը ձախողվեց, իսկ մյուս կողմից էլ՝ Միրզոյանն այլեւս հնարավորություն չի ունենա իր կողմնակիցներին նե­րառել համամասնական ցուցակում՝ ապահովելով յուրայինների ներկայացվածությունը խորհրդարանում: Յուրային կոչվածները ռեյտինգային մրցապայքարում մրցակցությունից դուրս են:

Կառավարությանն ու վարչա­պետին քննադատող Դանիել Իոաննիսյանը վստահաբար խոսում էր ոչ միայն իր անունից: Լինելով առավել անկաշկանդ դիրքերում՝ հանձնաժողովի քարտուղարը տեղ էր հասցնում նաեւ Փաշինյանի որոշ թիմակիցների դժգոհության նոտան: Բացի այդ, համամասնական ցուցակում ներառվելու համար ՔՊ-ի ներսում սուր պայքար էր սկսվել: Կա հավակնորդների մի մեծ բանակ եւ Փաշինյանը չէր կարող որեւէ կերպ բավարարել բոլորի հավակնությունները: Մերժվելու դեպքում մի մասը մեկուսանալու էր՝ դառնալով ազդեցիկ ընդդիմություն, իսկ խորհրդարան անցածներն էլ տարանձատվելու էին կլանների՝ խնդիրներ առաջացնելով կառավարություն-խորհրդարան փոխհարաբերություններում: 

Այսինքն՝ Փաշինյանը գլխատեց իր քաղաքական թիմն ու դրա առանձին միավորների հավակնությունները: Հիմա արդեն ցուցակներում կընդգրկվեն միայն նրանք, որոնք ռեյտինգային ընտրապայքրի համմար ռեսուրսներ ու լծակներ կունենան՝ հիմնականում կուսակցության մարզային ներկայացուցիչներն ու  համագործակցության պատրաստկամություն հայտնածները: Այսպես իրավիճակն ավելի վերահսկելի ու կանխատեսելի կլինի:

Մյուս «նապաստակն» ընդդիթյունն է կամ դրա դեռեւս ամբողջությամբ չձեւավորված առանձին միավորները: Կասկածից դուրս է, որ որ Փաշինյանին շատ ավելի հեշտ է  աշխատել ԲՀԿ-ի ու Ծառուկյանի, քան  «Սասնա ծռեր» կուսակցության ու քաղաքացիական անվերահսկելի հասարակության հետ: Այսպիսով,  Փաշինյանը նախապատվությունը տվեց ԲՀԿ-ին ու ՀՀԿ-ի նախկին ռեյտինգայիններին, որոնք պատրաստ են աշխատել «ՔՊ»-ի համար, բայց արդեն օրենքի գերակայությամբ ու այդ դաշտում:

Այսինքն՝ նոր օրենսգրքի չըդունումը լրջագույն հարված Էր նաեւ «ծռերին» ու քաղհասարակությանը, որոնք նույնպես հականություններ ունեն խորհրդարան մտնելու ու լուրջ ընդդիմություն դառնալու: Հասկանում եք Փաշինյանին պետք չեն այդ անվերահսկելի տարրերը, դրանք լուրջ խնդիրներ կարոզ են առաջացնել: Դևա փոխարեն կարելի է խաղադրույքը դնել վերահսկելի ուժերի վրա: Փաստորեն, Փաշինյանը գլխատում է նաեւ խորհրդարանում լուրջ ընդդիմություն ունենալու հեռանկարը: 

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ