20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նստակյաց ապրելակերպը նպաստում է քաղցկեղի առաջացմանը

Քաղցկեղի հետազոտման ամերիկյան ինստիտուտի ներկայացրած նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ հեռուստացույցի առջև երկարատև նստելը կարող է խթանել քաղցկեղի առաջացմանը: Այս մասին հաղորդում է MIGnews.com կայքը:

Ավելի վաղ կատարած հետազոտությունները հաստատում էին այն փաստը, որ ֆիզիկական վարժությունները պաշտպանում են օրգանիզմը քաղցկեղային հիվանդություններից: Այժմ ապացուցված է այն, որ նստակյաց ապրելակերպը նպաստում է ուռուցքների առաջացմանը:

Medical Xpress-ի հաղորդմամբ՝ քաղցկեղի առաջացմանն ու տարածմանը մեծապես նպաստում է պասիվ կենսակերպը:

Ենթադրվում է, որ մարդն օրական նստում է 15,5 ժամ՝ աշխատանքի, սովորելու, ուտելու, հեռուստացույց դիտելու և տրանսպորտ նստելու ընթացքում: Այս հանգամանքը չի կարող օրգանիզմի վրա բացասական հետևանքներ չթողնել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ