18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ուսուցչուհուն հեռացրել են աշխատանքից Facebook-յան գրառման համար

ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի ուսուցչուհուն հեռացրել են աշխատանքից Facebook-ում իր աշակերտների հասցեին վատ խոսքեր ասելու պատճառով:

Reuters գործակալությունը հայտնում է, որ ուսուցչուհին Facebook-յան իր էջում աշակերտներին անվանել է «ապագա հանցագործներ»:

Իրեն արդարացնելու համար Ջենիֆեր Օ’Բրիենն ասել է, որ նա այս մասին գրել է այն բանից հետո, երբ աշակերտներից մեկը խփել է իրեն:

Ուսուցչուհին դպրոցում աշխատում է 1999 թվականից: Facebook-ում գրած հայտարարությունը կարող էին տեսնել միայն իր վիրտուալ ընկերները: Սակայն այս մասին իմացել են նաև աշակերտների ծնողները և ցույց կազմակերպել` պահանջելով աշխատանքից հեռացնել ուսուցչուհուն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ