25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է իմ աչքերի մեջ նայել. որդեկորույս մայրը պահանջում է /տեսանյութ/

Ինչպես հայտնի է 2014թ. հոկտեմբերի 29-ին Գյումրի քաղաքում  տեղի ունեցած վիճաբանության հետևանքով, սպանություն է տեղի ունեցել, սպանվածը՝  25-ամյա Արտյոմ Ադանալյանն է:

Արտյոմ Ադանալյանի մայրը՝ Ռուզաննա Ադանալյանը, արդեն տևական ժամանակ բարձրաձայնում է՝ որդու սպանությունը եղել է պատվիրված անձնական թշնամության դրդապատճառով:

«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հադիպմանը սպանվածի մայրը պնդեց՝ իր որդու սպանության պատվերը տվել է նախկինում Շիրակի մարզի կանանց, ընտանիքի և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լուսինե Գինոսյանը, վերջինս  իր «վաղեմի թշնամին է», որի հետ ունեցել է նյութական խոշոր վեճ: Այն կապված է բնեղեն զարդերի՝ սերտիֆիկացված ոսկեղենի հետ։

Ռուզաննա Ադանալյանը հայտարարեց՝ քանիցս դիմել է Նիկոլ Փաշինյանին եւ Արթուր Դավթյանին, որպեսզի հանդիպի նրանց հետ եւ որդու գործը ներկայացնի, սակայն դիմումները մնացել են անարձագանք: Ըստ տիկնոջ՝ նշյալ պաշտոնյաները հրաժարվում են իր աչքերի մեջ նայել, քանի որ գիտեն՝ գործը կոծկելուն նպաստել են այլ պաշտոնյաներ եւս.

«Խոսքը նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանի մասին է: Երբ Փաշինյանը դեռ ԱԺ պատգամավոր էր, ինձ ընդառաջեց եւ երկու-երեք հանդիպում կայացավ մեր մեջ: Ներկայացրել եմ Կոստանյանի կողմից կեղծված եւ պարտակված փաստերը: Նման որակումներ Փաշինյանն էլ է ուղղել Կոստանյանին՝ ԱԺ ամբիոնից:

ԱԺ պատգամավոր Փաշինյանը ժամանակին Ռուզաննա Ադանալյանի խոսքով՝ իր որդու սպանության գործի վերաբերյալ հարցում էր ուղարկել դատախազությանը եւ խեղաթյուրված պատասխան ստացել: Ներկայիս դատախազ Արթուր Դավթյանը եւս կոծկում է հանցագործության փաստերն ու հանգամանքները»:

Հիշեցնենք, որ վերջերս ՀՀ դատախազությունը Ռուզաննա Ադանալյանի բողոքների առնչությամբ հայտարարություն էր տարածել՝ նրա գնահատականները որակելով որպես սուբյեկտիվ հայտարարություններ, որոնք չեն համապատասխանում գործի հանգամանքներին:

Ըստ Ռուզաննա Ադանալյանի՝ քրեական գործում՝ նախաքննությունից սկսած, շատ բան կեղծվել է. «Մեկ անձ է դատապարտվել, մինչդեռ մեր տանը քսան եւ ավելի անձինք են գտնվել: Դիակի լուսանկարները բացակայել են գործից: Դատաբժշկական փորձաքննությունը կոծկել է խմբակային սպանությունը, որպեսզի ավելի մեղմ պատիժ նշանակվի: Որդուս կտրող-ծակող գործիքների ութ հարված է հասցվել, մինչդեռ երկուսն են արձանագրվել: Դիակը լվացել են…Այս սպանութունն ունի հովանավոր: Այդ պատճառով դատաբժշկական փորձաքննությունը կեղծվել է. առանց կաշառքի նման եզրակացությունը հնարավոր չէր կեղծել»,-նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ