16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Տիկին Աննան չդիմացավ. Իրատես

Ասում են խորագրի ներքո թերթը գրում է, թե երբ Նիկոլ Փաշին­յանի կինը Աննան, իր հիմ­նադրամը բացելիս ելույթ ունեցավ և ասաց, որ «երկու ամիս ինձ դիտարկել են որպես Նիկոլի կին, դիմել աշխատանքի հարցով, սակայն կցանկանայի իմանաք, որ ես չեմ խառնվում նման գործերի, և ինձ հետ սուրճ խմելը ձեր հարցերը չի լուծելու», իրականում կատարվեց ճիշտ հակառակը:

Ինչպես մնացած հարցե­րում, այս դեպքում էլ իշխանությունների գոր­ծի ու խոսքի հակասություն կա, ընդ որում, երբեմն կադրային միջամտությունները, ծանոթ բարեկամ փոխառնչություններն այնքան նուրբ հարցերում են տեղ գտնում, որ զարմանալ կա­րելի է: Զորօրինակ, «ֆուտբոլի ֆեդերացիա­յում լուրջ պայքար էր ծավալվել ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնի համար, և ի վերջո փոխնախագահներից մեկը դարձավ «Հայկա­կան ժամանակ» օրաթերթի սպորտային մեկ­նաբան Արմեն Նիկողոսյանը, իսկ առաջին փոխնախագահ Արմեն Մելիքյանն էլ ամենևին չի ժխտում, որ հենց տիկին Աննայի միջամտու­թյամբ է դարձել ֆեդերացիայի փոխնախա­գահ»,- արձանագրեց ֆեդերացիափն մոտ կանգնած թերթի «ասողը»:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ