24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Իշխանությունը վերցրել է խայտառակ գործելաոճ, շատ դառնացած ենք. Ժամանակ

Թերթի զրուցակիցն է Եվրոպայի հայկական միոությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը:

 –Պարոն Գքփգորյան, օրերս Նիկոլ Փաշինյանը խորհրդակ­ցություն էր հրավիրել քննար­կելու տնտեսության վիճակն ու զարգացման ուղիները: Հետաքրքիր է, որ առավել խոշոր 275 արդյունաբերական ձեռ­նարկությունների արտադրա­կան տվյալների մոնիթորինգի արդյունքում 9 ամսվա ընթաց­քում թողարկվել Է 875 մյրդ դրամի արտադրանք, որն ան­վանական արժեքով հավասար Է 2017-ի ցուցանիշներին: Տնտեսագետներն արդեն նշում են, որ այդ ոլորտում, փաստորեն, ունենք անկում: Ինչպե՞ս եք գնահատում այս ամիսների աշխատանքը, եւ այս անկումն ինչո՞վ է պայմանավորված:

 Ոչ միայն տնտեսական ան­կումն ինձ չի զարմացնում, այլեւ չի զարմացնում, որ ոչ մի ներդրողի մտքով չի անցնում այլեւս Հայաստան ոտք դնել: Այսինքն՝ առաջին երկու ամսվա էյֆորիան, որ Հայաստանում իրավիճակ է փոխվել, այնտեղ կարելի է ներդրումներ անել երկիրը պետք է թռիչքաձեւ զարգացում ապրի: Այդ բոլոր երազանքները մարեցին: Ասեմ ավելին, ամեն ամիս իմ հոլդինգի նախաձեռնությամբ նախագա­հության ներկայացուցիչներով մենք Հայաստանում ենք, եւ պիտի զարմանալի հայտարարություն անեմ, որ մեր առաջին այցը ավելի հաջող էր, քան երկրորդը, երկրորդն ավելի հաջող էր, քան եր­րորդը եւ ամենաանհաջողն այս այցն է, որ հիմա մենք վերջին 2 օրը Հայաստանում ունեցել ենք: Բոլորս զարմացած ենք: Տնտե­սական զարգացման եւ ներդ­րումների նախարարությունը մի­ակն էր, որ մեզ բավարարում էր, բայց պարզվեց, որ դա ընդամենը Արծվիկ Մինասյանի անձով էր պայմանավորված:

Հիմա Արծվիկ Մինասյանին հանել են, չգիտենք՝ ում հետ աշխատենք, ինչ անենք: Մենք այսօր որոշում ընդունե­ցինք, որ այլեւս մեր ոտքն այդ նախարարությունում չի լինելու: Եթե այսպես շարունակվի, մեր հարգելի վարչապետը երեւի կհասնի նրան, որ մենք բացի «Նաիրիտի» վերաթողարկումից, ուրիշ ոչ մի գործով չզբաղվենք, բայց չէ՞ որ մենք շատ լայնածավալ ներդրումներ ենք ծրագրում Հայաստա­նում: Ճիշտ է, մի դրական կետ կա, որն ուզում եմ նշել տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխ­նոլոգիաների նախարարությու­նում կան լավ տղաներ, որոնց հետ մենք աշխատանքային ծրագիր ունենք եւ կատարում ենք: Աստված չանի, որ նրանց մոտ էլ արգե­լակում սկսվի:

Վիճակը հետեւյալն է. բոլոր նախարարները, որոնց հետ շփվում ենք եւ փոխվարչապետներից ոմանք, կարծես դո­ղում են իրենց աթոռի վրա եւ խորհրդային շրջանի ղեկավարներից մնացած տպավորությունն են ուզում կրկնել, որ ավելի լավ է գործ չանել, քան անել ու հանկարծ սխալվել: Սա սարսափելի մոտեցում է: Բոլորը վախեցած են: Մյուս կողմից, մենք Սլովակիայում տնտեսական թռիչքի ենք ականատես եղել եւ գիտենք դրա պատճառները:

Մենք գիտենք, թե ինչպես Սլովակիան կարողացավ Հայաստանի նման վիճակից դառնալ այսօր Եվրոպայի զար­գացած երկրներից մեկը: Սլովա­կիան այսօր Գերմանիայի հետ մի­ասին դոնոր երկիր է դարձել Եվրոպայում՝ խիստ զարգացած ար­դյունաբերությամբ: Ինչպես դա արվեց, մենք այդ բոլորը գիտենք, սակայն նույն բանը կարելի՞ է Հա­յաստանում անել: Այս կառավա­րության հետ՝ ոչ:

Ստացվում է, որ պետք է սպասենք մինչեւ նոր կա­ռավարություն գա, որ նոր նրանց հետ աշխատենք: Իսկ գիտե՞ք, թե դա երկրի վրա ինչ է նստում: Դա երկրի կործանումն է: Մեր երկիրը շատ ցավալի տնտեսական ճգնաժամի մեջ է, որից պետք է օր առաջ դուրս գալ: Սակայն այն վի­ճակը, որ ստեղծվել է երկրում, երբ մարդ են բռնում, բաց թողնում, հե­տապնդումներ, սեւեր-սպիտակներ, այդ բոլորից արդեն սփյուռքը զզվել է:

Ի՞նչ սեւ, ինչ սպիտակ, ինչ մարդիկ եք բռնում, ի՞նչ եք անում, ինչո՞ւ եք մարդկանց հե­տապնդում, իսկ հետո պարզվում է, որ նույնիսկ ուժ չունեք ինչ-որ բան ապացուցելու: Դա շատ վատ տպավորություն է թողնում մեզ վրա: Չնայած իմ համառությանը, չնայած իմ հոլդինգը մինչեւ վերջ գնալու է, «Նաիրիտը» բացվելու է, քիմիական արդյունաբերությունը վերականգնելու ենք, բայց տեմ­պերը սարսափելի դանդաղ են, եւ ես չեմ կարծում, որ մեկ տարվա մեջ մենք Հայաստանում զարգա­ցում ունենանք:

– Ձեր կարծիքով՝ ընտրու­թյուններից հետո ներդրումնե­րի ծավալն ավելանալո՞ւ է, ինչ­պես պնդում են Փաշինյանն ու կառավարությունը, որ ներդ­րողները շունչները պահած սպասում են ընտրություննե­րին՝ ներդրումներ անելու հա­մար:

– Ներդրողները ոչ միայն շունչնե­րը պահած չեն սպասում, այլեւ ներդրողներ ունենալու համար պետք է լուրջ տնտեսական բարե­փոխումներ անել: Ինչպե՞ս անել՝ մենք գիտենք, որտեղի՞ց գիտենք, ապրել ենք Սլովակիայի նման երկրներում եւ սովորել ենք դա անել: Մեզ լսող կա՞ արդյոք, բա­ցարձակ ոչ: Ինչո՞ւ, որովհետեւ երիտասարդներն այնքան գի­տուն են, այնքան ամեն ինչ գի­տեն, այնքան գլուվսները կորցրել, են, որ իրենց հոր տարիքի մարդիկ իրենց ավտոմեքենաների դռները բացում են, իրենք նստում են: Իրենք շատ զարմացած են այդ ամենից, իրենք ո՞նց կարող են հանկարծ ուրիշների խորհուրդ­ները լսել, դրա կարիքն էլ չունեն: Սա դժբախտություն է:Որքան շուտ այս երիտասարդներից ազատվի կառավարությունը, այնքան ավելի լիաթոք կարող ենք մտածել Հայաստան գալու եւ աշխատելու մասին: Սական ներդրողներ ներգրավելու մեխանիզմն այլ է, խոսելով՝ ներդրող չես գրավի: Ինչքան էլ ուզում ես բղավի, որ ես տնտեսական հեղափոխություն եմ անելու, ընդամենը կնմանվե քո նախորդներին:Չէ որ բոլորն էլ բղավել են դրա մասին:

Կարեն Կարապետյանը ինչ էր ասում, խո­սում էր ու խոսում, Տիգրան Սարգսյանը կով կթել էր սովորեցնում կթվորներին: Մենք այդ փուլերն անցել ենք, ի՞նչ եք ուզում: Հեծա­նիվ պետք չի հնարել ընդամենը պետք է ունենալ ունակություններ կատարված լավագույն տնտե­սական թռիչքների պատճառնե­րը ուսումնասիրելու եւ դրանք կրկնելու:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ