25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայկ Մարությանը Կամո Արեյանին կառաջարկի լինել իր խորհրդականը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանի նախկին փոխքաղաքապետ Կամո Արեյանին կառաջարկի լինել իր խորհրդականը։

«Կամո Արեյանի հետ զրույց կունենաք, եթե նա ցանկանա ընդունել քաղաքապետի խորհրդական լինելու առաջարկը, ապա ես կցանկանամ աշխատել նրա հետ», – այսօր ավագանու նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայկ Մարությանը։

Հարցին՝ եթե նրանք նախկին իշխանության ներկայացուցիչներ չլինեին, ապա կթողնե՞ր նրանց նույն պաշտոնում, Հայկ Մարությանն ասաց, որ քաղաքական թիմը փոխվել է, և ինքը պետք է ունենա մարդիկ, որոնք իրենց գիծն են առաջ տանելու։

Երևանի քաղաքապետը նշեց նաև, որ Երևանի քաղաքապետարանի հաստիքացուցակը կփոխվի, հաստիքների համար նախատեսված գումարները կմնան քաղաքապետարանի բյուջեում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ