19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ես Հայաստանի ապագայի հետ կապված լուրջ անհանգստության հիմքեր ունեմ. Ռ. Քոչարյան

Lenta.ru լրատվական գործակալությունը հարցազրույց է անցկացրել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։

Լրագրողը  Ռոբերը Քոչարյանին հիշեցրել էր, որ վերջերս ինքը  կանխատեսել էր, որ միաբևեռ խորհրդարանի ձևավորումը, տանում է անկայունության  և  եթե երկրում կյանքը չլավանա, դրա հետ կապված դժգոհությունները  կաճեն և իշխող կուսակցությանն ուղղված բողոքներ կառաջանան և ո՞վ կարող է դառնալ այդ բողոքներն արտահայտողը, և որ  խոսքը քաղաքական ուժի մասին է, ՀՀ երկորդ նախագաը պատասխանել է․ «Խոսքն իշխանության և պատասխանատվության մասին է․ ամբողջական իշխանությունը ենթադրում է ամբողջական պատասխանատվություն։

Սա հարցի դրական կողմն է, քանի որ հնարավոր անհաջողությունները հնարավոր չի լինի բարդել ինչ-որ մեկի վրա։ Այսօր հայտնի բառերը՝ ռևանշ, սաբոտաժ և հակահեղափոխություն, կկորցնեն հասցեատերերին։ Գուցե ընտրություններից հետո իշխանությունը վերջապես զբաղվի՞ տնտեսությամբ։ Բացասականը կլինի այն, որ փաստացիորեն կձևավորվի նոր քաղաքական մենաշնորհ, և դրանից երկրին ոչ մի լավ բան չի լինի։

Որպես կանոն, այդպիսի մենաշնորհն արդյունքում հանգեցնում է իշխանության լճացման և բարոյազրկման, ինչքան էլ այն հեղափոխական լինի։ Երկրում կդադարեն աշխատել իշխանության ճյուղերի հետ փոխհարաբերություններում չափազանց անհրաժեշտ զսպիչները և հակակշիռները։ Այս հարցում կունենանք բացասական նախանշանով իրավիճակ։

Թե որ կուսակցությունները և քաղաքական գործիչները կզբաղեցնեն ընդդիմադիրի տեղը, կախված կլինի նրանից, թե որքան եռանդուն և պրոֆեսիոնալ նրանք կկառուցեն իրենց աշխատանքն արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո։ Բոլորը հասկանում են, որ քաղաքական դաշտի լուրջ վերափոխում է լինելու, ինքնաիրացման համար մեծ հնարավորություններ կբացվեն, սակայն թե ով հանդես կգա որպես ընդդիմության առաջատար, կախված կլինի նրանից, թե ինչպես իրեն կդրսևորի ապագա ընդդիմությունը»։

Ռոբերտ Քոչարյանը չի բացառել, որ իրեն ընդդիմության դերում տեսնում է, նշելով, որ այդ մասին մտածում է։ Հարցին, թե՞ պատրաստ է գլխավորել հայաստանյան ընդդիմությունը, Քոչարյանն ասել է․ 

«Ես Հայաստանի ապագայի հետ կապված լուրջ անհանգստության հիմքեր ունեմ։ Դա ինձ դրդում է փորձել ազդել այդ գործընթացների վրա։ Թե որքանով դա ինձ կհաջողվի, ցույց կտա ժամանակը, սակայն կարծում եմ, որ իմ անցած ուղին և փորձը թույլ կտան հայկական քաղաքականության մեջ նշանակալի դեր խաղալ»։

 Լրագրողը հիշեցրել է, որ մինչ Քոչարյանի դեմ քրեական գործ հարուցելը, նա քաղաքականություն վերադառնալու ցանկություն չուներ, և քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարեց միայն քրգործ հարուցելուց հետո, և արդյո՞ք այդ  իրադարձությունները միմյանց հետ կապ ունեն, երկրորդ նախագահը պատասխանել է․ 

«Զուգահեռ գործընթացներ են, սակայն դրանք խթանեցին մեկը մյուսին։ Հայաստանի իրավիճակի և դրա զարգացման հնարավոր տարբերակների հետ կապված անհանգստությունն ինձ դրդեց այդպիսի որոշում կայացնել դեռևս մինչև ինձ կալանավորելը։ Այստեղ մի մեծ հարց էլ կա․ քրեական գործը հայտնվեց ինքն իրե՞ն, թե՞ այն բանի արդյունքում, որ իշխանությունները նկատեցին իմ ակտիվությունը՝ այն գնահատելով որպես քաղաքական գործընթացներին մասնակցելու ձգտում։ Այստեղ հավի և ձվի առաջինը լինելու դասական պարադոքսն է։

Ես դեռևս մինչև այդ քրեական գործը, բավականին ակտիվորեն խորհրդակցում էի քաղաքացիների հետ, քաղաքական գործիչների և նրանց հետ, ովքեր կիսում են իմ անհանգստությունը»։

Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի՝ կողմից  ոչ բարեկամական գործողություններն արագացրի՞ն գործընթացը, Քոչարյանը պատասխանել է․ «Անկասկած, արագացրին։ Հնարավոր է՝ ամեն ինչ ավելի երկար տևեր. ես ցանկանում էի մինչև վերջ հասկանալ, ամեն դեպքում, ինչ է տեղի ունենում Հայաստանում․ չէ՞ որ ապրիլյան իրադարձությունները բավականին անսպասելի էին։ Սովորաբար, այդպիսի գործընթացներն ունենում են մեծ իներցիա։ Մեր ժողովուրդն էմոցիոնալ է, նրան հեշտ կարելի է ոգեշնչել, մանիպուլացնել նրա զգացմունքները, սակայն պետք էր հասկանալ՝ որքան կայուն կլինի ողջ գործընթացը»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ