19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Դրսից էլ է մարդ եկել՝ կնոջը թողել է դրսում. Ծառուկյանը այսօրվա քվեարկության մասին

«Մեր ամբողջ թիմն այստեղ է, դրսից էլ է մարդ եկել, կնոջը թողել է դրսում, որ բոլորը տեսնեն՝ հանրությունն էլ, ժողովուրդն էլ, որ ուրիշի սարքածը մեր վրա չգրեն։ Մեր խոսքը միշտ գործ է եղել, ինչ ասել ենք, դա էլ արել ենք»,-ԱԺ արտահերթ նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։

Նա հայտարարել, թե պատրաստ են 31 պատգամավորով կատարել խոստումը։ Խոսելով առաջիկա արտահերթ ընտրություններում ԲՀԿ-ի շանսերից, Ծառուկյանն ասել է. «Իմ շանսերը, մեր շանսերը բոլորը կախված են մեր ժողովրդից, մեր ժողովրդի ցավը տանեմ։ Ոնց կմտածեն, ինչքան կվստահեն, այնքան էլ կտան։ Մենք հետևողական ենք լինելու, ինչ որ ասել ենք, անելու ենք։ Ես նորից եմ ասում՝ մենք քաղաքականությամբ չենք ապրում, որ դրա հաշվին պետք է ապրենք, հեղինակություն, ճանաչում ձեռք բերենք»։ 

Իսկ հարցին, թե արդյոք կուսակցության ցուցակն ինքն է գլխավորելու Ծառուկյանը պատասխանել է. «Ուզում եք Նապոլեոն Ազիզյա՞նը գլխավորի»։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ